Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը, հայտնում է Կոնվերսբանկի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը միավորել էր եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրների բանկային հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու համար թղթակցային փոխանցումների ոլորտում թվայնացման միտումները, զարգացման հեռանկարները:

Իր ելույթում Նելլի Քոչարյանն անդրադարձել է փոխանցումների թվայնացման, գործընթացների ավտոմատացման միջոցով հաճախորդներին սպասարկման լավագույն փորձառություն ապահովելու ուղղությամբ Կոնվերս Բանկում կատարվող աշխատանքներին:

«Հաճախորդներին լավագույն ֆինանսական փորձառության ապահովումը ենթադրում է վստահության բարձր մակարդակ, գործարքների իրականացման արդյունավետություն, արագություն և ապահովություն: Այս ամենին հասնելու ամենագործուն՝ համաշխարհային միտումներին համապատասխանող լուծումը միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացումն է: Այդ ուղղությամբ աշխատանքները Կոնվերս Բանկում մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ. արդյունքում, գործընթացների ավտոմատացման և թվային լուծումների ներդրման շնորհիվ արդեն այսօր Բանկը հնարավորություն ունի վերահսկելու փոխանցվող գումարների շարժը, կարգավիճակը, անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում միջամտել՝ ապահովելով միջազգային փոխանցումների առավելագույն արդյունավետություն»,-ասել է նա:

Պանելային քննարկման շրջանակում ներկայացվել է նաև այլ երկրների փորձառությունը, մտքերի փոխականում է կատարվել ոլորտի զարգացման հեռանկարների մասին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img