Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կրծքագեղձի  քաղցկեղի աշխտորոշման և բուժման վարման թեմայով»  գիտաժողով՝ բուժման ժամանակակից մեթոդները քննարկելու և բազմաթիվ հարցերի շուրջ խոսելու նպատակով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Գիտաժողովի կազմակերպիչները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ու Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան են։

Գիտաժողովի գլխավոր հովանավոր Ակբա Լիզինգի միջոցով պետական սուբսիդավորմամբ առողջապահական ոլորտի տնտեսվարողները կարող են ձեռք բերել  բժշկական գերհզոր և ժամանակակից սարքավորումներ՝ սկսած 0,5 տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:

«Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը և  հասանելի է  մեր երկրի բոլոր մարզերում: Տնտեսության համաչափ զարգացման համար  անչափ կարևոր է նաև առողջապահության ոլորտի զարգացումը: Ուրախ ենք, որ Հայաստանում առողջապահության ոլորտում Ակբա Լիզինգի աջակցությամբ այս մասշտաբի գիտական կոնֆերանս է անցկացվում։ Առողջապահության ոլորտի համար ֆինանսավորելով բժշկական սարքավորումները՝ նպաստում ենք  բնակչության կյանքի  որակի բարձրացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ  համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Գտնվեցին հովանավորներ, որոնք հասկանում են այս ծանրագույն հիվանդության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Հատկապես  շնորհակալություն եմ  ուզում հայտնել Ակբա Լիզինգին, որը կարողացավ այդքան օգտակար  լինել՝ ամբողջությամբ վերազինելով կենտրոնը»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը։

«Ակբա Լիզինգի միջոցով բավականին հեշտ պայմաններով  կարողացել ենք ձեռք  բերել բավականաչափ թանկ և գերժամանակակից սարքավորումններ»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Այս համագործակցության շնորհիվ կենտրոնի սարքավորումներն այժմ չեն զիջում  աշխարհի զարգացած երկրներում եղած սարքավորումներին:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img