Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող 50 միլիոն դոլարի չափով վարկերի՝ մինչև 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը։«IFC-ի հետ այս նոր համագործակցությունը կարևոր նախագիծ է. այն ուղված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցմանը։ Ծրագիրը ռիսկերը կիսելու մասին է. IFC-ն աջակցում է, որ ավելի համարձակ լինենք, ակտիվորեն ու համարձակորեն ֆինանսավորենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Կարծում եմ, որ մենք շատ արագ կարող ենք տեղաբաշխել այս միջոցները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի հետ ռիսկի կիսման այս համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն աջակցում է երկրի կայուն և ներառական զարգացմանը։ Այս նախագծով մենք նպաստելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, մասնավորապես՝ լուծելով ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում նրանց առջև ծառացած մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ այս համագործակցությունից օգտվեն նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, քանի որ ֆինանսավորման արգելքները հատկապես ակնառու են կանանց պատկանող ՓՄՁ հատվածում, գյուղական տարածքներում և ագրոբիզնեսում»,- նշել է IFC-ի՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային ավագ մենեջեր Մարսելո Կաստեյանոuը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img