4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Արշավի շրջանակում 23.12․2024-28․02․2025թթ․ ներառյալ կատարելով հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գործարքներ նշված քարտատեսակներով՝ Կոնվերս Բանկի քարտապանները կստանան գործարքների գնի մինչև 15 տոկոսի չափով քեշբեք, ինչպես նաև 4 Էլեկտրական մեքենաներից մեկը պատահականության սկզբունքով հաղթելու հնարավորություն:

Ըստ որում, ՀՀ վաճառակետերում և արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները հաշվի են առնվելու առանձին:

Մրցույթի հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով՝ Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ:

Արշավի մանրամասներն՝ https://bit.ly/41QcT6h, 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img