ՀՀ ԿԲ նախագահը մեկնաբանել է 2003թ․–ին լուծարված Արդշինբանկը պետական գրանցումից հանելու վերաբերյալ տարընթերցումները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է ԿԲ խորհրդի որոշումը՝ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ին պետական ​​ռեգիստրից հանելու մասին։

Հունվարի 29-ին Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» ԲԱՑ բաժնետիարական ընկերությունը:

 «Կենտրոնական բանկի խորհրդի նախորդ նիստերից մեկում մենք որոշել էինք լուծարել Արդշինբանկը։ Միգուցե մեր ձևակերպումը տարընթերցումների տեղիք է տվել։ Սա այն լուծարված Արդշինբանկն է, որը գոյություն չունի 2003 թվականից։ Եղել է դատարանի որոշում (գործունեությունը) դադարեցնելու անհրաժեշտության մասին, Խորհուրդն արձագանքել է դատարանի որոշմանը։ Սա ոչ մի կերպ կապված չէ Արդշինբանկի կամ Արդշինինվեստբանկի հետ, որոնք այս պահին գործում են բանկային համակարգում»,- ասաց նա։

Հունվարի 30-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց, որ «Արդշինբանկ» ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img