Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2024թ․–ի վերջին  կազմել է 6,46տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 6,463,958 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 5,960,193 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ, ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը դեկտեմբերին կազմել է 1,49 տրլն դրամ՝ սեպտեմբերին գրանցված 1,36տրլն դրամի դիմաց, իսկ ոչ ռեզիդենտներից՝ 4,97 տրլն դրամ՝ սեպտեմբերին գրանցված 4,6տրլն դրամի դիմաց։

Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերի վերջին ոչ ռեզիդենտների ավանդների ցուցանիշը ներառում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, տնային տնտեսությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ բանկ ֆինանսական հաստատությունների ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները։

3,16տրլն դրամ ծավալով ռեզիդենտների դրամային ավանդների կառուցվածքում (սեպտեմբերին՝ 2,83տրլն դրամ) ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) դեկտեմբերի վերջին կազմել են 1,15տրլն դրամ (սեպտեմբերին՝ 1,28 տրլն դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 1,64 տրլն դրամ (սեպտեմբերին՝ 1,55 տրլն դրամ)։

,81 տրլն. դրամ ծավալով արտարժութային ավանդներից (սեպտեմբերին՝ 1,76 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) դեկտեմբերին կազմել են 883,3 մլրդ դրամ (սեպտեմբերին՝ 901,9 մլրդ դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 930,5 մլրդ դրամ (սեպտեմբերին՝ 862,5 մլրդ դրամ)։

Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 2,900,189 մլն դրամ, որը 138,675 մլն դրամով կամ 5%-ով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից և 298,842 մլն դրամով կամ 11,5%-ով ավել է 2023թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Դեկտեմբերին առևտրային բանկերի ավանդների գծով գործարքների տոկոսադրույքը կազմել է 8,16% (սեպտեմբերին՝ 8,00%)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img