ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ցածր գնաճի պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկը զգալիորեն թուլացրել է դրամավարկային պայմանները, սակայն դա սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա, ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) «Ձմեռ 2024–2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկի մեջ։

Փետրվարի 4-ին ՀՀ Կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 14-րդ անընդմեջ նվազումն է՝ սկսած 2023 թվականի հունիսից։

«Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր, ինչը վկայում է տոկոսադրույքի ալիքի թույլ արդյունավետության մասին։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, ազգային արժույթով նոր ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքները նվազել են 0,1 տոկոսային կետով, իսկ նոր վարկերինը, ընդհակառակը, աճել են 0,2 տոկոսային կետով»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված մինչև 1 տարի ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքները, բացառությամբ ցպահանջ վարկերի, 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 13,71%՝ նույն տարվա նոյեմբերին գրանցված 13,41%-ի և 2023 թվականի դեկտեմբերին գրանցված 12,50%-ի դիմաց։

Ինչպես փետրվարին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, տոկոսադրույքը բարձր է պահում հիփոթեքային և սպառողական վարկերի բարձր պահանջարկը։ Այն համատեքստում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազում է, իսկ վարկերը շարունակում են թանկ մնալ սպառողների համար, Գալստյանը նշեց, որ չկա վարչական ռեսուրս, որով կարելի է ստիպել բանկերին հաշվի չառնել վարկերի տրամադրման ռիսկերը։

Կարգավորողի տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը 2024 թվականի դեկտեմբերին կազմել է 6,4 տրլն դրամ՝ նույն տարվա նոյեմբերին գրանցված 6,15տրլն դրամի և 2023թ․–ի դեկտեկբերին գրանցված 5,15տրլն դրամի համեմատ։ Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2024թ․–ի դեկտեմբերին կազմել է 6,46տրլն դրամ՝ նույն տարվա նոյեմբերին գրանցված 6,18տրլն դրամի և 2023թ․–ի դեկտեմբերին գրանցված 5,68տրլն դրամի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img