Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.

  • Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,
  • Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),
  • Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,
  • Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,
  • Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,
  • Ռեեստրից քաղվածքների տրամադրում:

«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ և ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաև դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչև ծախսերի կրճատում»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/Registr/:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել [email protected] հասցեով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img