ԿԲ–ն զգուշացնում է ԱՊՊԱ–ի հետ կոպված խարդախության նոր ձևերի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն հայտնում է, որ Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ապահովագրական գործակալներ և առաջարկում են հեռավար տարբերակով կնքել ԱՊՊԱ պայմանագրեր:

«Նշվածի արդյունքում քաղաքացիներից խաբեությամբ կորզվում են գումարներ՝ առանց ապահովագրական պայմանագրեր կնքելու: Որոշ դեպքերում զեղծարարները սպառողներին տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր, որոնք կնքված են խոստացվածից ավելի կարճ ժամկետով», – նշվում է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների կողմից առաջարկվող ծառայություններից:

Նաև նշվում է, որ անվտանգ կերպով առցանց ապահովագրական պայմանագրեր հնարավոր է կնքել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական կայքէջերի, հեռահար բանկային սպասարկման հավելվածների (մոբայլ բանկինգ), ինչպես նաև «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» առցանց համակարգի միջոցով՝ այցելելով aswa.am կայքէջ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img