Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի/ԱՌԿԱ/ Նախորդ տարվա ընթացքում ներդրումային միջավայրը Հայաստանում շարունակում էր զարգանալ՝ չնայած գլոբալ տնտեսական մարտահրավերներին։ 2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա։

«ԱՌԿԱ» պարոն Ավետյան, ձեր ընկերության առաքելությունն է աջակցել աճի պոտենցիալ ունեցող հայկական ստարտափերի նորարարական գաղափարների իրականացմանը, տրամադրել նրանց հասանելիություն ռեսուրսների լայն շրջանակի նկատմամբ։ Ինչպիսի՞ն էր 2024 թվականը ներդրումների տեսանկյունից։ Ի՞նչ կազմակերպություններ են ներդրումներ կատարում Հայաստանում, և արդյո՞ք մեզ մոտ հայտնվել են անհատ ներդրողներ։

Ս Ավետյան․ 2024 թվականի մեծ հաջողություններից մեկը դարձավ այն, որ ամպային ծրագրային ապահովման աշխարհի առաջատար մշակողներից մեկը՝ ServiceTitan–ը, իրականացրեց IPO-ի (մինչև հրապարակային շուկա դուրս գալը 1մլրդ դոլար արժողությամբ միաեղջյուր ընկերություն։ Այն հիմնել են Արա Մահդեսյանն ու Վահե Կուզոյանը, խմբ․)։ Դա նաև նշանակում է, որ խոշոր մասնագիտացված, այդ թվում՝ միջազգային ներդրողներն սկսել են ներդրումներ կատարել հայկական ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների մեջ։ Մասնագիտացված արտասահմանյան ներդրումային հիմնադրամները որևէ այլ ոլորտում նման ծավալի ներդրումներ չեն կատարում։ Սա մեծ հաջողություն է ոչ միայն ServiceTitan-ի, այլև բոլորիս համար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներդրումային միջավայրն առաջ է շարժվում։ Նախկինում ֆինանսական համակարգի այս հատվածն այնքան էլ զարգացած չէր։ Իհարկե, կան դժվարություններ, բայց առաջընթա կա, և դա ոգեշնչում է։

«ԱՌԿԱ» դուք նշեցիք դժվարություններ։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

Ս. Ավետյան հիմնական դժվարությունն այն է, որ մեր տնտեսական համակարգը երկար ժամանակ մնացել է ավանդական։ Հիմա պրոդուկտները դառնում են ավելի համալիր, շուկայում ներկայացված է ֆինանսական գործիքների ավելի լայն շրջանակ՝ ներդրումային, խնայողական, սպառողական։  Կապիտալի շուկան զարգանում է, բորսան աճում է, թողարկվում են պարտատոմսեր և բաժնետոմսեր, մարդիկ սկսում են օգտվել դրանցից։ Սա չափազանց կարևոր է երկրի զարգացման համար։ Ֆինանսական համակարգը խաղում է առանցքային դեր, քանի որ այն վերաբաշխում է միջոցները տարբեր ոլորտների միջև։ Որքան ավելի զարգացած և առաջադեմ լինի այն, այնքան ավելի արդյունավետ կուղղորդվեն ռեսուրսները բարձր եկամտաբերություն ունեցող և շահութաբեր ոլորտներ, ինչն արդյունքում կհանգեցնի ավելի մեծ առաջընթացի երկրի համար։

«ԱՌԿԱ»հայկական ընկերություններն ու ստարտափերը բախվե՞լ են ֆինանսավորման խնդիրներ հետ, հաշվի առնելով, որ ամենուր խոսվում է խոսվում է ճգնաժամի և ոլորտի «նեղացման» մասին։

Ս. Ավետյանմենք ունենք ստարտափերի համար լավ զարգացած էկոհամակարգ ունենք․ ավելի քան հինգ վենչուրային հիմնադրամ, բիզնես հրեշտակների երեք ցանց։ Այս ոլորտը ակտիվորեն զարգանում է։ Սակայն խնդիրն այն է, որ այս ներդրումային կառույցները հիմնականում կենտրոնացած են արագ աճող ստարտափերի նեղ տեխնոլոգիական հատվածում։ Միևնույն ժամանակ, մենք ունենք բազմաթիվ ՏՏ ընկերությունների զգալի մասնաբաժին, որոնք ստարտափեր չեն։ Վերջին տարիների դժվարությունները ստիպել են ՏՏ ընկերություններին վերանայել սեփական ռազմավարությունը՝ անցում կատարելով աութսորսինգից դեպի սեփական պրոդուկտների ստեղծում և հավելյալ արժեքի։ Սա  փոխել է նաև ֆինանսավորման հարցը, քանի որ նման նախագծերը պահանջում են նոր ֆինանսական գործիքներ։ Բանկերն ավանդաբար չեն աշխատել այս ուղղությամբ և դեռևս առանձնապես ակտիվ չեն, ուստի կարևոր է զարգացնել մասնավոր ներդրումների մեխանիզմները։ Eqwefy-ում մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ ձգտելով ներդրում ունենալ էկոհամակարգի զարգացման մեջ։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս կարող է արհեստական բանականության (ԱԲ) միտումն ազդել հայկական շուկայի վրա։ Չէ՞ որ դրա համար մեծ ռեսուրսներ են պահանջվում։ Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի, որ այստեղ առաջանան և զարգանան ԱԲ ստարտափեր։

Ս. Ավետյանցանկացած տեխնոլոգիա, եթե երկիրը կարողանում է այն կիրառել, բարձրացնում է նրա մրցունակությունը։ Այս տեսանկյունից ԱԲ-ն ևս մեկ գործիք է, որը կարող է ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Մենք պետք է տեխնոլոգիապես զարգանանք և ավելի մրցունակ դառնանք։ Այս ուղղությամբ արդեն կան որոշակի հաջողություններ և հեռանկարներ։ Իհարկե, կան ենթակառուցվածքային խնդիրներ և ապարատային ռեսուրսների հասանելիության հետ կապված հարցեր, բայց սրանք արդեն տեխնիկական նրբություններ են որոնք կարելի է լուծել։ Ընդհանուր առմամբ, միտումը դրական է, և դրա զարգացումն օգտակար կլինի Հայաստանի համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img