ԱԶԲ–ն 2024թ․–ին ՀՀ–ում ներդրել է 132 մլն․ դոլար և 2025թ․–ին հաստատել է 307 մլն․ դոլարի ֆինանսավորում երկու նախագծերում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՀՀ–ում 2024թ․–ին ներդրել է 132 մլն․ դոլար, րից 96,7 մլն դոլարը՝ պետական հատվածում, 30 մլն․ դոլարը՝  մասնավոր հատվածի նախագծերում, իսկ 5,3 մլն դոլարը՝ որպես տեխնիկական աջակցություն։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԱԶԲ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության հարցերով պատասխանատու Նարինե Մեհրաբյանը։

Հաստատված նախագծեր 2025թ․–ին

Մեհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ԱԶԲ–ն արդեն հաստատել է ֆինանսավորում երկու նախագծերում ՀՀ–ում, որոնց իրագործումը նախատեսված է 2025թ․–ին։

Ինչպես նշվում է ԱԶԲ–ի մամուլի հաղորդագրության մեջ, ԱԶԲ-ն հաստատել է 236 մլն  եվրո (257 մլն ԱՄՆ դոլար) վարկ՝ Սյունիքի մարզում ճանապարհի նոր հատվածի կառուցումը ֆինանսավորելու համար, որն էապես կբարելավի տարածաշրջանային կապը, կնպաստի տնտեսական աճին և կլիմայի դիմակայունությանը։ «Դիմակայուն և Ներառական Ճանապարհային Հատվածի Բարելավման Ծրագիրը» կկառուցի 27,1 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված Սիսիան-Քաջարան ճանապարհի միջանցքի հյուսիսային հատվածում, ինչպես նաև 16 կամուրջ և երեք թունել՝ ապահովության բարձրացման և ուղևորության ժամանակը 90 րոպեով կրճատելու նպատակով։

ԱԶԲ-ն նաև հանձնառու է նպաստել մարդկային ներուժի զարգացմանը Հայաստանում, որի շրջանակում էլ տրամադրել է 45.31 մլն եվրո (50 մլն ԱՄՆ դոլար) արդյունքահեն վարկ, որը նպատակ ունի բարելավել առողջապահական ծառայությունները «Առողջապահության Որակի Բարելավման Ծրագրի» միջոցով։ Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է թարմացնել 24 բուժհաստատություն՝ դարձնելով դրանք ներառական, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և գենդերազգայուն։ Ծրագիրը կամրապնդի նաև բարձրորակ առողջապահական ծառայությունների մատուցման կարողությունները և կնպաստի մշտադիտարկման և հաշվետվողականության բարելավմանը: Ծրագրի իրականացմանը կաջակցի Ճապոնիայի կառավարությունը՝ տրամադրելով 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ «Բարգավաճ և Դիմակայուն Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի Ճապոնիայի Հիմնադրամ»-ի միջոցներից։

2024թ․–ի ձեռքբերումները

2024 թվականի հիմնական ձեռքբերումներից են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ Տրանշ 3-րդ հատվածի (18.7 կմ) ավարտը։

«Սեյսմիկ Անվտանգության Բարելավման Ծրագրի» շնորհիվ բացվել են երկու դպրոցներ՝ նախատեսված մոտ 1000 աշակերտի համար։ Այս դպրոցները ոչ միայն համապատասխանում են սեյսմիկ անվտանգության չափանիշներին, այլև բավարարում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները և ընդգրկում են էներգաարդյունավետ լուծումներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտել 46 դպրոցների կառուցումը, որոնցից 18-ն արդեն շահագործման են հանձնվել։

2024թ. նոյեմբերին ԱԶԲ-ն հաստատել է 89.47 մլն եվրո (100 մլն ԱՄՆ դոլար) վարկ՝ որպես «Հայաստանի Ֆիսկալ Կայունության և Ֆինանսական Շուկաների Զարգացման Ծրագրի» երկրորդ ենթածրագիր։ Այս նախաձեռնությունը, որն իրականացվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության հետ համագործակցությամբ, նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի ֆինանսական կառավարման համակարգը և ամրապնդել երկրի ֆինանսական շուկաները։

ԱԶԲ-ն աջակցել է մասնավոր ոլորտի զարգացմանը՝ կիրառելով տարբեր գործիքներ և գործի դնելով մի շարք նախաձեռնություններ, որոնք խթանում են ներդրումային հնարավորություններ, տնտեսական աճ և նպաստում աղքատության նվազեցմանը:

ԱԶԲ-ն նաև աջակցել է Հայաստանի մասնավոր ոլորտին` ներդնելով 18,5 մլն ԱՄՆ դոլար «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի առաջին կայուն զարգացման պարտատոմսում, որը 75 մլն ԱՄՆ դոլարի թողարկման մաս է կազմում: Այս ներդրումը կօգնի ընդլայնել թվային ենթակառուցվածքները և աջակցել Հայաստանի կլիմայական և տնտեսական նպատակներին:

2023 թվականին էթնիկ հայերի լայնածավալ տեղահանությունից հետո ստեղծված արտակարգ իրավիճակին արձագանքելով՝ ԱԶԲ-ն տրամադրել է 1.25 մլն դոլարի դրամաշնորհ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը: Այս օգնությունն ուղղված էր անհապաղ և երկարաժամկետ կարիքների բավարարմանը։

Ասիական զարգացման բանկի մասին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2005 թվականից ի վեր, երբ սկսեց իր համագործակցությունը Հայաստանի հետ, երկրի տնտեսության մեջ ներդրել է 1,9 միլիարդ դոլար (ըստ 2024 թվականի դեկտեմբերի տվյալների)։ ԱԶԲ-ն հավատարիմ է Հայաստանի բարեկեցիկ, ներառական, կայուն զարգացմանը՝ շարունակելով սերտ համագործակցությունը կառավարության հետ երկրի առաջնահերթությունների իրականացման համար։ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ներառում է 68 անդամ երկիր, որոնցից 49-ը գտնվում են այս տարածաշրջանում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img