C-QUADRATAAMArmenia–ի գլխավոր տնօրեն․ FormulaVCվենչուրային հիմնադրամում արված ներդրումները թույլ  կտան զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․ C-QUADRAT Ampega Asset Management Armenia կենսաթոշակային ֆոնդը 2024թ․–ին 1 մլն դոլարի ներդրում է կատարել Formula VC վենչուրային հիմնադրամում, ինչն աննախադեպ է Հայաստանի համար։ Այս մասին հայտարարեց QUADRAT АAM Armenia–ի գլխավոր–գործադիր տնօրեն Արման Վարդանյանն՝ ամփոփելով Formula VC վենչուրային հիմնադրամի հետ մեկ տարվա համագործակցության արդյունքները։

Formula VC վենչուրային հիմնադրամը փետրվարի 27–ին հայտարարել է Formula VC II վենչուրային հիմնադրամի գործարկման մասին, որը 30 մլն․ դոլար կներդնի հայկական ծագում ունեցող 40 տեխնոլոգիական ստարտափերում։

«Հայաստանում մեծ թափ են հավաքում նորարարությունները, բայց առանց ֆինանսավորման այդ գաղափարներն այդպես էլ կմնան գաղափարներ, այն դեպքում, երբ յուրաքանչյուր նոր հաջողված ստարտափ նոր աշխատատեղ է, նոր մատակարարներ, նոր շուկաներ և նոր միջազգային կապեր», – ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ ներդրումն արվել է՝ ի բարօրություն մոտ 390 հազ․ մասնակից ունեցող կենսաթոշակային ֆոնդերի, ովքեր այդ կառույցներին վստահում են իրենց կենսաթոշակային կուտակումները և այդ կերպ հնարավորություն են ստեղծում Հայաստանի տեխնոլոգիական ապագայում ներդրում կատարելու համար։

Վարդանյանի գնահատմամբ, այսօր Հայաստանում ձևավորվել է բավականին բարենպաստ էկոհամակարգ, որպեսզի ներդրումային գաղափարները վերածվեն հաջող բիզնեսի։

О фонде Formula VC

Formula VC-ն (7 մլն դոլարի ծավալ) սկսել է իր գործունեությունը 2021 թվականին։ Formula VC I հիմնադրամի ներդրումների շնորհիվ արդեն 22 հայկական ծագում ունեցող ընկերություն հասել է համաշխարհային հաջողության, այդ թվում՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ինչպես հայտնել է Formula VC–ի համահիմնադիր Կարեն Վարդանյանը, հիմնադրամի պորտֆելում ընկերությունների արժեքն արդեն գերազանցել է 500մլն դոլարը, վերջին 4 տարում այդ ընկերությունների արժեքը եռապատկվել է։

О C-QUADRAT Ampega Asset Management Armenia

C-QUADRAT Ampega Asset Management Armenia–ն կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող ընկերություն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 400 մլրդ դրամի շուրջ 390 հազ․ մասնակցի ակտիվներ։

C-QUADRAT Ampega Asset Management Armenia–ն հիմնադրվել է 2013թ․–ին՝ «C-QUADRAT» ավստրիական ներդրումային ընկերության և «Talanx AG Group»–ում ներառվող գերմանական «Ampega Asset Management»–ի մասնակցությամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img