Հայաստանը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել GCF–ից կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը նախատեսում է Կանաչ կլիմայի հիմնադրամից (GCF)  ներգրավել ցածր տոկոսով վարկային միջոցներ, որոնք կուղղվեն ՀՀ-ում կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Այս հարցը նախօրեին քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանի հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման օրակարգն առաջ մղելուն վերաբերող մի շարք հարցեր։ Բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել Հայաստանի կանաչ և կայուն տնտեսության զարգացմանը նպաստող իրենց ծրագրերը։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img