ՀՀ ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու բանկերը չեն նվազեցնում վարկային տոկոսադրույքները՝ ի պատասխան վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի/ԱՌԿԱ/ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանել է, թե ինչու բանկերը չեն նվազեցնում վարկերի տոկոսադրույքները՝ ի պատասխան վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 18-ին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75%: 2023 թվականի հունիսից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխվել։ 2023 թվականի հունիսից մինչև 2025 թվականի փետրվարը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,75%-ից իջեցվել է մինչև 6,75%։

«Վարկերի տոկոսադրույքները կախված են առաջարկից և պահանջարկից։ Եթե ​​տեսնում ենք, որ բանկային որևէ պրոդուկտը ահռելի պահանջարկ ունի, որը պայմանավորված է այլ պատճառներով, մասնավորապես՝ հիփոթեքային շուկայում պետական ​​քաղաքականությամբ, ապա դա մեզ թույլ չի տալիս իջեցնել տոկոսադրույքները»,- ասել է Գալստյանը։

Նրա խոսքով, վարկերի տոկոսադրույքների վրա ազդում է նաև բանկերի վարկային պորտֆելի ներքին կառուցվածքը՝ աճում է սպառողական վարկերի մասնաբաժինը, որոնք ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։ Քանի որ այդ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, միջին կշռված տոկոսադրույքը բարձրանում է։

«Եթե վարկերի նկատմամբ պահանջարկը նվազի, ապա մենք կարող ենք տեսնել վարկերի տոկոսադրույքների նվազում»,- ասել է Գալստյանը։

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2024 թվականին աճել է 1,2 մլրդ դրամով կամ 24%-ով՝ հասնելով 6,4 մլրդ դրամի։ Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 22,8%, բաժին է ընկնում սպառողական վարկերին՝ 1,4 տրլն. դրամ (տարվա ընթացքում աճը՝ 33%)։ Գրեթե նույնքան՝ 22,4%, կազմում են հիփոթեքային վարկերը (ծավալը կազմել է 1,4 տրլն դրամ, աճը՝ 32,9%)։ Շինարարության ոլորտին բաժին է ընկնում 10,4% (660,5 մլրդ դրամ, աճը՝ 32,7%)։

2024 թվականի ընթացքում նվազել են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերի տոկոսադրույքները։ ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,7 տոկոսային կետով, միջին տոկոսադրույքը տարեվերջին կազմել է 16,7%: Արտարժույթով վարկերի տոկոսադրույքները նվազել են 1,5 տոկոսային կետով՝ հասնելով 9,8 տոկոսի։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img