Հայաստանում արժեթղթերի բորսայական շուկայի ծավալը 2024թ․–ին կազմել է 4,1 տրլն․ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/, Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) արժեթղթերի շուկայի ծավալը 2024թ․–ին կազմել է 4,1 տրլն․ դրամ, նշվում է AMX–ի տարեկան հաշվետվության մեջ։

Այս ծավալից պետական պարտատոմսերի շուկային բաժին է ընկնում 2,9 տրլն․ դրամը, կորպորատիվ պարտատոմսերի շուկային՝ 768,7 մլրդ․ դրամ, իսկ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացումը կազմում է 439,3 մլրդ․ դրամ։

AMX–ի նախորդ տարվա հաշվետվության համաձայն, արժեթղթերի բորսայական շուկայի ծավալը 2023թ․–ին կազմել է 3,1 տրլն․ դրամ, որից 2,3 տրլն․ դրամը պետական պարտատոմսերի շուկան է, 491 մլրդ․ դրամը՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկան, 323,9 մլրդ դրամը՝ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: ($1 — 392.26 դրամ) 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img