Հայաստանի ֆոնդային բորսայում 2024թ․–ին պետական պարտատոմսերի շուկայի ծավալը կազմել է 2,9 տրլն․ դրամ՝ ավելանալով 24%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում պետական պարտատոմսերի բորսայական շուկայի ծավալը 2024թ․–ին կազմել է 2,9 տրլն․ դրամ՝ 2023թ․–ի համեմատ ավելանալով 24%–ով։ Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2024թ․–ի տարեկան հաշվետվության մեջ։

2024 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 670 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 7․8%-ով: Բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել նաև փոխանակման աճուրդ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկան ցուցաբերել է զգալի ակտիվություն․ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 77.3%-ով՝ հասնելով ավելի քան 160 մլրդ ՀՀ դրամի։ Ընդհանուր առմամբ, բորսայում իրականացվել է 755 գործարք՝ շրջանառության մեջ գտնվող 35 պետական պարտատոմսերով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img