ԵԱԶԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կաճի 5,5% –ով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն իր ամենշաբաթյա մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ կանխատեսում է Հայաստանի տնտեսության 5,5 տոկոս աճ 2025 թվականին։

Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 4,1%-ով։ «Աճն ապահովել են ծառայությունների (+12,4% տարեկան), շինարարության (+12,2%) և առևտրի (+7,8%) ոլորտները։ Արդյունաբերության ոլորտի անկումը (-19,4%) և արտահանման (-50,7%) ու ներմուծման բացասական դինամիկան (-45,8%) պահպանվել են՝  նախորդ տարվա սկզբին արտաքին առևտրի ավելացումից և թանկարժեք մետաղների մշակումից ստացված դրական էֆեկտի սպառման հետևանքով», – նշվում է մակրոտնտեսական ակնարկում։

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կարագանա, քանի որ արդյունաբերական արտադրանքի դինամիկան կվերականգնվի, և Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին կաճի 5,5%-ով։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2025թ․–ի պետբյուջեում նախատեսված է 5,1%–ով չափով։ ԿԲ–ի 2025թ․–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն, 2025թ․–ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ի աճն ակնկալվում է  7-4,8%–ի սահմաններում, 2026թ․–ին՝ – 4,7-4,1%–ի, 2027թ․–ին՝ 4,7-6,1%–ի սահմանում։

ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,5%, Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%, ԱՄՀ-ն՝ 4,9%, ՎԶԵԲ-ը՝ 4,8%, ԱԶԲ-ն՝ 6%: Ըստ Fitch Ratings-ի՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, մինչդեռ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 4,7 տոկոսով ($1 – 391,59 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img