Բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն ու open banking–ի բացակայությունն արգելակում են Հայաստանի ներդրումային շուկան․ Sirius Capital–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն ու open banking–ի բացակայությունն արգելակում են Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը, վստահ է Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին  Հայաստանի ներդրումային շուկայի աճի խոչընդոտների մասին՝ Մկրտչյանը նշել է, որ հիմնական խոչընդոտը բուն բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն է, ինչը խանգարում է ավելի անխափան ինտեգրմանը։ 

Նրա խոսքով, շատ է խանգարում open banking–ի բացակայությունը, դա ֆինանսների կառավարման տեխնոլոգիա է, որի շրջանակում բանկերը բացում են իրենց տեխնոլոգիական համակարգերը մյուս ֆինանսական ինստիտուտների համար։

«Ամբողջ աշխարհում դա արվում է կենտրոնական բանկի «մահակի» օգնությամբ․ Բրիտանիայում, օրինակ, բանկերին ստիպել են միանալ open banking ռեժիմին, երբ դու շրջանցում ես բանկի բջջային հավելվածն ու ուղիղ միանում ես նրա backend–ին (սերվերին)։ Այսինքն, կարելի է ստուգել հաշվեկշիռը, կատարել գործարքներ՝ առանց նույնականացվելու հավելվածում։ Նման ABI ինտեգրացիան (Application Binary Interface, խմբ․) շատ կարևոր է շուկայի, հատկապես՝ ներդրումային ընկերությունների համար», – ընդգծել է Մկրտչյանը։

Նա նշել է, որ Հայաստանում, զարմանալիորեն, ֆինանսական շուկայի զարգացման բում է նկատվում։

«Թողարկումների թիվն ամեն տարի աճում է, հատկապես կորպորատիվ, և մենք տեսնում ենք, որ շատ ընկերություններ պարտատոմսերի թողարկմամբ առաջին անգամ են դուրս գալիս ֆինանսական շուկա»․ – նշել է նա։

Ամբողջական հարցազրույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img