ԱԶԲ–ն Հայաստանում մտադիր է  ներդնել 310 մլն դոլար երկու նախագծերում և համաֆինանսավորել 500 մլն դոլարի բնակարանային շինարարություն

ԵՐԵՎԱՆ, 10  ապրիլի/ԱՌԿԱ/ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանում մտադիր է 310 մլն դոլար ներդնել երկու նախագծերում և համաֆինանսավորել 500 մլն դոլարի բնակարանների շինարարության նախագիծ։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԱԶԲ մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կիրականացվեն նախկինում հայտարարված երկու նախագծերը և սպասվում են արդյոք նոր նախագծեր։

«Նախագծերից մեկն առողջապահության ոլորտում է, մեզ համար շատ կարևոր է։ Հայաստանի կառավարությունը ներկայումս պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ներդրումների պայմաններին համապատասխանելու համար։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ ԱԶԲ-ն ոգեշնչված է այս նախագծի առաջխաղացմամբ։ Բժշկական կենտրոնների կառուցման մեջ ներդրումները մեզ համար առաջնահերթություն են՝ հանուն Հայաստանի քաղաքացիների առողջության և բարեկեցության», — հայտարարեց Լամբերտը «Ասիայի զարգացման հեռանկարներ – 2025» ԱԶԲ-ի ապրիլյան զեկույցի (Asian Development Outlook) շնորհանդեսի ժամանակ։

Նախագիծը վերաբերում է 50 միլիոն դոլարի թիրախային վարկային ֆինանսավորման հաստատմանը՝ «Առողջապահության որակի բարելավում» ծրագրի միջոցով բժշկական ծառայությունների կատարելագործման համար։ Ծրագրի նպատակներից են 24 բժշկական հաստատությունների արդիականացումը, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության բարելավումը։ Ծրագիրը կստանա աջակցություն նաև Ճապոնիայի կառավարությունից՝ Բարեկեցիկ և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից տրամադրված 2 միլիոն դոլարի դրամաշնորհի տեսքով։

Լամբերտը նաև տեղեկացրեց, որ 2025թ․–ին ԱԶԲ–ն կկենտրոնանա մի քանի ուղղություններով։

«Կարևոր նախագծերից է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում, որի իրականացման համար նախատեսվում է ներդնել 260 միլիոն դոլար։ Մենք նաև կառավարության հետ քննարկում ենք բնակարանաշինության ծրագիր 2023 թվականին տեղահանված հայերի համար», — ասաց Լամբերտը։

«ԱՌԿԱ» գործակալության ճշտող հարցին՝ կապված բնակարանաշինության ծրագրում ներդրումների հետ, նա հայտնեց, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 500 միլիոն դոլար, որի կեսը կֆինանսավորի ԱԶԲ–ն, իսկ մյուս կեսը համաֆինանսավորվում է այլ կազմակերպության կողմից։ Սպասվում է, որ ծրագիրը կմեկնարկի 2025 թվականին և կտևի մի քանի տարի։ Ծրագրի շահառուները հնարավորություն կունենան ընտրել, թե որտեղ են ցանկանում բնակվել՝ Երևանում թե մարզերում, ֆինանսական աջակցության մակարդակը կախված կլինի այդ ընտրությունից։

ԱԶԲ-ն հաջողությամբ համագործակցում է Հայաստանի կառավարության հետ դպրոցաշինության ոլորտում և ցանկանում է զարգացնել այդ ուղղությունը 2026 թվականին, ներդրումների չափը դեռ քննարկվում է։

«Մենք աշխատում ենք կառավարման ոլորտում բարեփոխումների ուղղությամբ և ակնկալում ենք շարունակել աշխատանքները կառավարության հետ հանրային հատվածի բարեփոխումների շրջանակում», — նշեց Լամբերտը։

Ասիական զարգացման բանկի մասին

2005 թվականից սկսած՝ ԱԶԲ-ն Հայաստանի հետ համագործակցության շրջանակում մինչև 2024 թվականի դեկտեմբեր երկրի տնտեսության մեջ ներդրել է 1,9 միլիարդ դոլար։ ԱԶԲ-ն հավատարիմ է Հայաստանի բարգավաճ, ներառական, կայուն զարգացմանը՝ շարունակելով սերտ համագործակցությունը հանրապետության կառավարության հետ՝ նրա առաջնահերթությունների իրականացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img