Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը վերաբացվեց՝ նոր ու ժամանակակից դիզայնով: Մասնաճյուղը մասնագիտանալու է բիզնես հաճախորդների սպասարկման ուղղությամբ: Հասցեն՝ Երևան, Քրիստափորի 4/13 և 2/8, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

 «Մենք գիտենք, թե բիզնես հաճախորդների համար որքան կարևոր է արագ սպասարկումը և անհատական մոտեցումը: Այդ իսկ պատճառով մենք փոխել ենք սպասարկման կոնցեպտը և արդեն իսկ ունենք 6 բիզնես մասնաճյուղեր՝ հատուկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Մասնագիտացված մասնաճյուղերում բիզնես հաճախորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն արագ և պրոֆեսիոնալ սպասարկում ապահովելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկում բիզնես հաճախորդը ստանում է ծառայությունների լայն փաթեթ իր բոլոր ֆինանսական կարիքները բավարարելու համար: Առանձնահատուկ պահանջարկ են վայելում պարզեցված ընթացակարգով վարկավորումը, ինչպես նաև էքսպրես վարկավորումը, որը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական միջոցներ առանց գրավի և երաշխավորների։ Վարկի նախահաստատումը կատարվում է 5 րոպեում:

Յունիբանկն առաջարկում է նաև բիզնես լիզինգ՝ սկսած 0% տոկոսադրույքից և 0% կանխավճարից: Հաճախորդին ընձեռվում է մատակարարի ընտրության հնարավորություն և լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:

Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաև մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img