Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։ Բանկի տաղավարում այցելուները ծանոթացան բիզնես վարկավորման և վերաֆինանսավորման պայմաններին, ինչպես նաև POS տերմինալներով ու վճարման հղումներով շուրջօրյա վճարումներ ընդունելու հնարավորություններին։

 Յունիբանկի Բիզնես վարկավորման վերլուծության և աջակցության վարչության պետ Արտակ Սիմոնյանն առանձնացրեց մինչև 15 մլն դրամի «Միկրո Էքսպրես» անգրավ բիզնես վարկը։ Վարկը նախահաստատվում է ընդամենը 5 րոպեում։ Ձեռնարկատերերը կարող են գործող բիզնես վարկը վերաֆինանսավորել Յունիբանկում՝ սկսած 8,5% տոկոսադրույքով և մինչև 10 տարի ժամկետով։ Հնարավոր է նաև ստանալ մինչև 50% հավելյալ ֆինանսավորում։ Բանկը ներկայացրեց նաև «Պարզեցված» բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության։

 Յունիբանկի Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռոմիկ Հովակիմյանը ներկայացրեց POS տերմինալի և ՀԴՄ-ի գործառույթները համատեղող սարքը։ Դրա միջոցով ձեռնարկությունները կարող են ընդունել քարտային վճարումներ և տրամադրել ՀԴՄ կտրոններ։

 Բանկը ներկայացրեց նաև UniLink ծառայությունը, որը ձեռնարկություններին թույլ է տալիս առցանց ընդունել քարտային վճարումներ՝ առանց սեփական կայքի կամ բջջային հավելվածի։ Վաճառողը ստեղծում է վճարման հղում և ուղարկում այն հաճախորդին SMS-ով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցով կամ հաղորդագրությունների հավելվածով։ Հաճախորդը բացում է հղումը, մուտքագրում քարտի տվյալներն ու վճարում առցանց։ UniLink-ով կարելի է վճարումներ ընդունել հեռավար և սոցիալական ցանցերով վաճառքների, առաքման ծառայությունների և նախնական պատվերների համար, ինչպես նաև ստանալ վճարումներ ներկայացված հաշիվներով։

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծեց ֆինանսական աջակցության դերը մարզի ձեռնարկությունների զարգացման գործում։ «Վստահորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հետևում կանգնած է իր բանկը»,– նշեց մարզպետը։

Էքսպոյին հաջորդեց «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով համաժողովը։ Մասնակիցները քննարկեցին մարզերի տնտեսական զարգացման հեռանկարները, գործարար միջավայրի բարելավման հնարավորություններն ու ներդրումների խթանմանն ուղղված նախաձեռնությունները։

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img