ԱԶԲ–ն  2025թ․–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5%

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի 2025 թ. կանխատեսումը՝ հասցնելով 5 տոկոսի, հայտարարեց ԱԶԲ հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը։

Ավելի վաղ ԱԶԲ-մ 2025թ․–ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել էր 6%։

«2025 թվականին տնտեսական աճի շարժիչ ուժերն ավելի շատ կլինեն ներքին, ոչ թե արտաքին։ Մենք ակնկալում ենք, որ տնտեսության հիմնական շարժիչը կլինի ծառայությունների ոլորտը, որի մասով կանխատեսվում է մինչև 6 տոկոս աճ», – ասաց Լամբերտը Երևանում չորեքշաբթի՝ ներկայացնելով «Ասիայի զարգացման հեռանկարներ – 2025» ԱԶԲ-ի ապրիլյան զեկույցը (Asian Development Outlook)։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Լամբերտը 2026 թվականի համար նշեց 4.7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։

Հայաստանի տնտեսության թվերն ու կանխատեսումները

Հայաստանի պետական բյուջեում 2025 թվականի տնտեսական աճը նախատեսված է է 5.1%։ Ըստ ԿԲ 2025 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 4.8%–ից մինչև 7% միջակայքում, 2026 թվականին՝ 4.1–4.7%, իսկ 2027 թվականին՝ 4.7–6.1%։

ԵԱԶԲ-ը (Եվրասիական զարգացման բանկ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 5.5% աճ 2025 թվականին, ԱԶԲ-ն՝ 5%։ ՀԲ–ն կանխատեսում է 5% աճ, ԱՄՀ-ն՝ 4.9%, իսկ ՎԶԵԲ-ը՝ 4.8%։ Fitch Ratings գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսության աճը 2025 թվականին կլինի 4.9%, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է 5.2% աճ 2025-ին և 4.7%՝ 2026-ին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img