ՀՀ ԿԲ–ն զեղծարարությունից ապահովագրության մեխանիզմ է քննարկում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական բանկում բանկային զեղծարարության դեմ պայքարի համատեքստում քննարկում են նույնականացման նկատմամբ որոշ պահանջների խստացման հարցը, մասնավորապես, առցանց վարկերի հարցում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել բանկային զեղծարարության դեպքերը, մասնավորապես, սոցցանցերում բանկերի անունից վարկերի տրամադրման կեղծ հայտարարությունները։

Նուրբեկյանը նշեց, որ համակարգն ընդունում է իր պատասխանատվությունը զեղծարարության բազմաթիվ դեպքերի հարցում, որոնք գրանցվել են Հայաստանի բանկային համակարգում։

«Նախորդ շաբաթ մենք անցկացրեցինք ԿԲ խորհրդի նիստ, որտեղ քննարկեցինք այս հարցը։ Սպառողը պարտավոր չէ ամեն ինչ իմանալ, բայց լինում են դեպքեր, երբ տրամադրվում է ամբողջ ինֆորմացիան, այդ թվում՝ գաղտնաբառը» – ասաց նա՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը։

ԿԲ փոխնախագահի խոսքով, Հայաստանում չեն գրանցվել բանկերի համակարգը կոտրելու դեպքեր։

«Եթե բանկը ինչ–որ տեղ չի կատարել իր գործառույթը, կպատժվի։ Մենք հիմա քննարկում ենք զեղծարարությունից ապահովագրման մեխանիզմ», – ասաց Նուրբեկյանն՝ ավելացնելով, որ աշխարհում հիմա ակտիվորեն մշակվում են զեղծարարությունների և տվյալներ ստանալու սխեմաներ, և անհրաժեշտ է ճիշտ կառավարել հետևանքները։  

ԿԲ ստացված դիմումների վերաբերյալ նա նշեց, որ քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, հաճախորդների ստատուս քվոն չի փոխվի, տոկոսներ չեն կուտակվի։

«Ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, բայց մենք չենք կարող մեղադրել բանկերին, եթե բոլոր տվյալները տրամադրում են հաճախորդները։ Խետք է պարզել՝ անձը դարձել է խարդախության զոհ, թե ինքն է փորձում խարդախություն անել»,- ասել է Նուրբեկյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img