OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար, հաղորդում է ընկերության մամոլի ծառայությունը։

PCI DSS ստանդարտը համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր չափանիշ է, որը հավաստում է վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։

Գնահատման գործընթացն իրականացվել է հեղինակավոր Card Security LLC անկախ աուդիտորական ընկերության կողմից։ Գնահատման ծածկույթը ներառել է OVIO Cloud ծառայությունը, ինչը հանդիսանում է վիրտուալ ենթակառուցվածք` կառուցված VMware տեխնոլոգիաների հիման վրա, և թույլ է տալիս կազմակերպություններին անվտանգ տեղակայել սերվերներ և ցանցեր՝ քարտապանների տվյալների պահպանման, մշակման կամ փոխանցման համար։ Հավաստագրումը նաև համատեղակայման (Colocation) ծառայությունն է ընդգրկել, որը ենթադրում է տվյալների մշակման կենտրոնում ֆիզիկական տարածքների տրամադրում՝ հագեցած մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերով, անվտանգության ընթացակարգերով և նույնականացման մեխանիզմներով։

PCI DSS գնահատման մեջ ընդգրկված են եղել այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են․

·       Ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմներ

·       Տեսահսկման և մուտքի վերահսկման համակարգերի կառավարում

·       Տեղեկատվական անվտանգության կառավարում և իրազեկման ծրագրեր

·       VMware վիրտուալ ենթակառուցվածքի կառավարում

·       Ցանցային ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության գործիքների կառավարում

·       Խոցելիության հայտնաբերման և միջադեպերի արձագանքման գործընթացներ

«PCI DSS համապատասխանության հավաստագրումը կարևոր քայլ է մեզ համար։ Այն խոսում է ընկերության հետևողական մոտեցման մասին՝ ապահովելու մեր հաճախորդների նույնիսկ ամենազգայուն տվյալների պաշտպանությունը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան։

Մենք շարունակում ենք անընդհատ զարգացնել OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի հնարավորություններն ու բարելավել դրանում մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները՝ վստահելի և անվտանգ միջավայր ստեղծելով այն կազմակերպությունների ու կառույցների համար, որոնց գործունեության համար մեծ կարևորություն ունի տվյալների անվտանգ պահպանումը», – նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Գնահատման արդյունքում հաստատվել է, որ OVIO-ի կողմից բոլոր պահանջները պատշաճ կատարված են։ OVIO-ն ստացել է “Compliant” կարգավիճակ՝ լիարժեք բավարարելով PCI DSS v4.0.1 ստանդարտի պահանջները։

***

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ամենախոշորն է Հայաստանում։ Այն նախագծված և կառուցված է TIER III հուսալիության բարձր ստանդարտներով, ունի սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար ապահովում է անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2  ՄգՎ հզորություն: Տեղեկատվական անվտանգության ապահովման մասով OVIO տվյալների մշակման կենտրոնը համապատասխանում Է ISO 27001, 27017, 27018 միջազգային հեղինակավոր ստանդարտներին։ Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում և պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img