Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին(ՎԻԴԵՈ) 

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Առաջարկները բոլոր ոլորտների համար են՝ գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայից մինչև սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ:

Լիզինգ էքսպոն արդեն 3-րդ տարին  մեկ տեղում է հավաքում  պետական, մասնավոր և միջազգային հատվածների առանցքային դերակատարներին, ովքեր կարևորում են լիզինգի դերը տնտեսության զարգացման գործում։

«Վերջին 5 տարիների ընթացքում  աճ ենք արձանագրել գրեթե բոլոր կարևոր ցուցանիշներում  և այսօր Ակբա Լիզինգը, լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ին մասնակցելուց։ Այստեղ մենք «Հիմնական գործընկեր» ենք և էքսպոյի շրջանակում  մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ  առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևէ չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Ակբա Լիզինգի պորտֆելի և ընդհանուր ծրագրերի հանրագումարը կազմում է ավելի քան  120 մլրդ ՀՀ դրամ, մենք վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն ենք, սակայն երբեք մեր նպատակը միայն ֆինանսավորումը չի եղել․ մենք եղել ու մնում ենք վստահելի, երկարաժամկետ գործընկեր անկախ կազմակերպության չափից ու ոլորտից»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Շատ ուրախ ենք կրկին տեսնել Ակբա Լիզինգին այս ցուցահանդեսին՝  որպես «Հիմնական գործընկեր»։ Լիզինգային պորտֆելով  ամենախոշորն է Ակբա Լիզինգը, և մեզ համար, որպես ցուցահանդեսի կազմակերպիչ, առանցքային ու կարևոր է նրա ներկայությունը։ Դուք տեսնում եք, թե ինչ տաղավարով ու հզոր առաջարկներով է ներկայացել ու բարձրացրել ցուցահանդեսի մակարդակը »,– նշել է Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։  

Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը դարձել է տնտեսության իրական շարժիչ ուժերից մեկը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով  փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

 Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img