ՀՀ բանկերը կրիպտոծառայություններ մատուցելու համար պետք է ստեղծեն առանձին ընկերություններ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Բանկերն ու հոլդինգները, որոնք ցանկանում են մատուցել կրիպտոարժույթների հետ կապված ծառայություններ, պետք է բացեն առանձին ընկերություններ և ստանան լիցենզիա։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծում առաջին և երկրորդ ընթերցումների միջև կատարված փոփոխությունները։

«Փոփոխությունն ունի երկու առավելություն։ Առաջինը պարզ մրցակցային դաշտի ապահովումն է։ Երկրորդ՝ այն կհանգեցնի բանկային ոլորտում ռիսկերի կրճատմանը և գործառույթների տարանջատմանը՝ հեշտացնելով ռիսկերի կառավարումը և մոնիթորինգը։ Տեխնիկական մասը վերաբերում է մանրամասների և հաշվապահության պարզաբանմանը», – ասել է Նուրբեկյանը՝ չներկայացնելով մանրամասներ։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել փոփոխությունների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքը թույլ կտա սահմանել պահանջներ ծառայություններ մատուցող ընկերությունների համար, որոնք վերաբերում են երքին ռիսկերի կառավարման մեխանիզմներին և կիբերանվտանգությանը։

 «Սպառողները, ակնկալելով արագ և մեծ շահույթ, մեծ ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցերին։ «ատ աշխատանք պետք է կատարվի իրազեկվածությունը բարձրացնելու համար», – ասել է Նուրբեկյանը։

2025 թվականի փետրվարի 27-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, որի նպատակն է կանոնակարգել կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտը։ Այս օրենքը նշանավորում է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման առաջին քայլը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի ընդունումը կհանգեցնի կանխատեսելի միջավայրի ստեղծմանը՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, օգտատերերի համար բավարար անվտանգության և թափանցիկությունն ապահովող մեխանիզմներով։

Հայաստանի Ազգային ժողովը ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է այս օրենքի նախագիծը և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img