Արտերկրից Հայաստան կատարված  դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 4 ամսում կրճատվել է գրեթե 1.2 անգամ

ԵՐԵՎԱՆ, հունիսի 4. /ԱՌԿԱ/ . ՀՀ-ում  գործող բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային  փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-ապրիլին կազմել է 273.4 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 327.5 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե 1.2 անգամ։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա ապրիլին  զուտ ներհոսքը կազմել է 129.7 մլն դոլար՝ նախորդ տարվա ապրիլին գրանցված 49 մլն դոլարի համեմատ։

Բանկային համակարգով 2025 թ.–ին իրականացրած անդրսահմանային փոխանցումների ներհոսքը ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին ընդհանուր առմամբ կազմել է 1.8 մլրդ դոլար՝ 2024 թ. նույն ժամանակահատվածի 1.7 մլրդ դոլարի դիմաց։

Հայաստան կատարվող փոխանցումների առաջատար երկրների շարքում են Ռուսաստանը՝ 332 միլիոն դոլարով և Միացյալ Նահանգները՝ 52.6 միլիոն դոլարով։ Միաժամանակ, Ռուսաստանը և ԱՄՆ-ն առաջատար էին անցյալ տարվա հունվար-ապրիլին Հայաստան կատարված փոխանցումների ծավալով (համապատասխանաբար՝ 309.1 միլիոն դոլար և 53.1 միլիոն դոլար):

Այսպիսով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ գլխավոր երկրները, որոնցից կատարվում են փոխանցումներ Հայաստան։

Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը 2025 թ. հունվար-ապրիլին կազմել է 1.5 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3 մլրդ դոլարի դիմաց։

Չորս ամսվա ընթացքում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումների առաջատար երկրների շարքում են Շվեյցարիան (289.6 միլիոն դոլար) և ԱՄԷ-ն (237.7 միլիոն դոլար): 2024 թվականի հունվար-ապրիլին առաջատարներն էին ԱՄԷ-ն (232.4 միլիոն դոլար) և Ռուսաստանը (194.2 միլիոն դոլար):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img