Թվային դրամը հետազոտական օրակարգի կետերից մեկն է լինելու․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թվային դրամը հետազոտական օրակարգի կետերից մեկն է լինելու, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Տեղեկացնելով, որ այս հարցի շուրջ պարբերաբար անցկացվում են քննարկումներ՝ ԿԲ խորհրդի և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նա ասաց, որ բոլորն առնվազն մի կետում համակարծիք են։

«Ունենք թիմ, որը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը այս պահի դրությամբ չկա։ Որովհետեւ եթե մենք ունենք գործուն, լավ վճարահաշվարկային համակարգ, կարիքը չկա։ Մյուսը ասում է՝ չէ, պետք է անել, որովհետև աշխարհը գնում է այդ ուղղությամբ։ Բայց երկու խմբերի կոնսենսուսն այն է, որ դա կետ չի», – ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը պարզաբանեց, որ անընդհատ պետք է ջանք դնել ու ժամանակ ծախսել, որպեսզի լինել առնվազն տեղեկացված, թե աշխարհում ինչ է տեղի ունենում թվային արժույթի համատեքստում։

«Այդ առումով բավականին հետաքրքիր գործեր ունենք անելու»,– ավելացրեց նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img