2024թ․–ին Հայաստանի բանկերի բարձր շահութաբերությանը նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը և ցածր վարկային կորուստները․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի/ԱՌԿԱ/ 2024թ․–ի արդյունքով Հայաստանի բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, ինչին նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ինչպես նաև ցածր վարկային կորուստները, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ֆինանսական կայունության 2024թ․–ի հաշվետվությունը։

Նրա խոսքով, զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով, ինչպիսիք են սպառողական վարկերի բարձր աճը։ Սպառողական վարկերը, բնականաբար, ունեն ավելի բարձր եկամտաբերություն (բարձր տոկոսներ)։ Մյուս կողմից, վարկային պորտֆելի դրամայնացումը, վերջին տարիներին ավանդների կառուցվածքում պահանջ միջոցների մասնաբաժինների աստիճանական աճը, այսինքն՝ մի կողմից եկամտաբեր, բարձր շահութաբերություն ունեցող վարկատեսակներն են ավելացել, ու ծախսային կոմպոնենտների տեսանկյունից՝ ցպահանջ միջոցների մասնաբաժինն է մեծացել։

«Որոշակի ազդեցություն է ունեցել նաև արտաքին շուկաներում դեռևս պահպանվող հարաբերականորեն բարձր տոկոսադրույքների միջավայրը», – ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ բանկային համակարգը բարձր կապիտալացված է և բավականին իրացվելի։

«Մասնավորապես՝ բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից բարձր մակարդակում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստների կլանման բարձր ունակության մասին», – պարզաբանեց նա։

Գալստյանը նաև ավելացրեց, որ կապիտալի և իրացվելիության դիրքի բարելավմանը մեծապես նպաստել են ինչպես կարգավորմամբ նախատեսված բուֆերների պահանջների աստիճանական ներդրումը, այնպես էլ բանկերի կողմից կարգավորմամբ պահանջվող սահմանաչափերից բարձր հավելյալ պահանջների ձեւավորումը՝ «մի կողմից մեր պրուդենցիալ գործողությունների արդյունքում, մյուս կողմից՝ իրենց կողմից իրականացված գործառնությունների և որոշումների արդյունքում»։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, հայկական բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ավելի քան 363.1 միլիարդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 60.9%-ով։ 2024 թվականի արդյունքների համաձայն՝ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը տարին ավարտել են շահույթով, մինչդեռ 15 բանկերի շահույթը, նախորդ տարվա համեմատ, աճել է 80.5%-ով, իսկ երկու բանկերի շահույթը նվազել է 0.7%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img