­­­Freedom Broker Armenia–ի վերլուծություն․ պրակտիկ գործիք՝ շուկայում կողմնորոշվելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ն ամրապնդում է ներդրողներին տրամադրվող իր փորձագիտական ​​աջակցությունը՝ զարգացնելով սեփական վերլուծական հարթակը։ Կայքում թարմացված բաժնի գործարկումից հետո ընկերությունը կանոնավոր կերպով հրապարակում է շուկային վերաբերող ակնարկներ և մեկնաբանություններ, որոնք ընդգրկում են տնտեսության մեջ, ֆոնդային շուկաներում, կորպորատիվ հաշվետվության և աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցող առանցքային իրադարձությունները։

Բոլոր նյութերը կազմվում են Freedom Broker Armenia-ի վերլուծական բաժնի կողմից՝ գլոբալ ֆինանսական նորությունների ամենօրյա մոնիթորինգի և ներդրումային գործիքների հեռանկարների գնահատման հիման վրա։ Ակտուալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://ffin.am/ru/analytics/

«Մենք փորձում ենք ներդրողներին տրամադրել ոչ միայն տվյալներ, այլև որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ համատեքստ», – մեկնաբանում է Freedom Broker Armenia-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Մկրտչյանը։

Ընկերությունը նաև հիշեցնում է, որ վերլուծական նյութերից բացի, հասանելի են նաև ներդրումային պրոդուկտներ, օրինակ՝ դրամով կուտակային D-հաշիվ՝ տարեկան 6%* եկամտաբերությամբ, որը կարող է օգտակար գործիք լինել ազգային արժույթով երկարաժամկետ խնայողությունների համար։

Մասնավոր ներդրողների և հաճախորդների համար, որոնք հետևում են մակրոտնտեսական միտումներին և տեղական ներդրումային հնարավորություններին, Freedom Broker Armenia-ի վերլուծական բաժինը կարող է ծառայել որպես գործնական և կանոնավոր թարմացվող տեղեկատվության աղբյուր։

*ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Ձեր եկամտից գանձվում է հարկը և փոխանցվում պետական բյուջե

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img