Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը Միջազգային Ֆինանսական Կորպորացիայից (IFC) ստացել է առևտրի ֆինանսավորման գիծ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

 Համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին Վիեննայում` IFC-ի Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային մենեջեր Էտլևա Կոկայի և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի կողմից:

Համաձայնագիրը միտված է Բանկի կողմից Հայաստանում ներմուծողների և արտահանողների աջակցության ամրապնդմանը և Բանկի կարողությունների հզորացմանը, ինչը թույլ կտա տրամադրել ավելի լավ ֆինանսական լուծումներ՝ խրախուսելով միջազգային առևտուրը և ողջ աշխարհում առևտրով զբաղվող հաճախորդներին գլոբալ շուկաներ մուտքի հնարավորություն ընձեռելով:

Конверс
Конверс

Համագործակցությունը վկայում է առևտրի զարգացած հնարավորությունների և ռիսկերի բարելավված կառավարման միջոցով տնտեսական աճը խթանելու հարցում Կոնվերս Բանկի հանձնառության մասին:

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Այս նոր համագործակցությամբ IFC-ն դառնում է Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից մեկը առևտրի ֆինանսավորման հարցում: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կմեծացնի Բանկի ներկայությունը միջազգային առևտրի ֆինանսավորման շուկայում և կդիրքավորի մեզ որպես վստահելի ֆինանսական գործընկեր այն բիզնեսների համար, որոնք ձգտում են գլոբալ ընդլայնման: Սա, իր հերթին, կնպաստի Հայաստանի բիզնես միջավայրի և տնտեսության զարգացմանը»:

Էտլևա Կոկան կարևորել է կառույցի՝ Հայաստանի բանկային ոլորտի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող շարունակական ծրագրերը: Դրանք ներառում են աջակցություն միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, կին ձեռներեցների հզորացմանը և կանաչ ֆինանսավորմանը միտված նախաձեռնություններին:

Конверс
Конверс

Նա նշել է. «Կոնվերս Բանկի հետ այս նոր գործընկերության նպատակն է խթանել առևտրի ֆինանսավորումը Հայաստանում, ինչը տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման առանցքային շարժիչ ուժ է: Համաշխարհային շուկաներին հասանելիության ընդլայնման և տեղական բիզնեսներին աջակցելու միջոցով այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է IFC-ի հանձնառությունը՝ օժանդակելու Հայաստանի կայուն զարգացմանն ու տնտեսական դիմադրողականությանը»:

Նշենք, որ սա համագործակցության երկրորդ համաձայնագիրն է, որը ստորագրվել է Կոնվերս Բանկի հետ վերջին ամիսներին: Անցյալ տարվա վերջին ստորագրված համաձայնագրի շրջանակում IFC-ն Բանկին տրամադրեց երաշխիք՝ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար, ինչով նպաստեց ՓՄՁ ֆինանսավորման կարողությունների ընդլայնմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img