Համագործակցության մեկնարկ՝ Freedom Broker Armenia և Teach For Armenia

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Teach For Armenia հիմնադրամը հպարտությամբ հայտարարում է նոր համագործակցության մասին Freedom Broker Armenia ընկերության հետ, որի նպատակն է Հայաստանում խթանել ֆինանսական գրագիտությունն ու կրթական նորարարական մոտեցումները։

Այս համագործակցության շրջանակում Freedom Broker Armenia-ն կիրականացնի ֆինանսական գրագիտության կրթական ծրագիր Teach For Armenia-ի շրջանավարտ-դեսպանների համար՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով՝ տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար։

Բացի այդ, Freedom Broker Armenia-ն աջակցել է Teach For Armenia-ի «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորին։ «Կայծ»-ը Հայաստանում առաջին սոցիալական ինկուբատորն է կրթական նախաձեռնությունների համար։ Այս հարթակի միջոցով Teach For Armenia-ի շրջանավարտ-դեսպանները կարող են իրականացնել սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են կրթության և գյուղական համայնքներում առկա խնդիրների լուծմանը։

Freedom
Freedom

«Մենք խորապես երախտապարտ ենք Freedom Broker Armenia-ին՝ Հայաստանում կրթության միջոցով ապագայի մեջ ներդրում կատարելու համար», — նշել է Teach For Armenia-ի զարգացման ղեկավար Վարդան Պարթամյանը։ «Այս համագործակցությունը ոչ միայն բարձրացնում է ֆինանսական գրագիտության մակարդակը, այլ նաև խթանում է նորարարական մտածողությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ դրական փոփոխությունների համար»։

«Մենք հավատարիմ ենք իրական արդյունքների ապահովմանը՝ գործնական կրթություն, չափելի ազդեցություն և երկարաժամկետ փոփոխություն։ Այս տեսակի գործընկերությունը կարող է փոխել մտածելակերպը և նոր սերնդին վստահություն տալ՝ կերտելու սեփական ապագան», — նշել է Freedom Broker Armenia-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը։

Freedom Broker Armenia-ն կիսում է Teach For Armenia-ի հավատը, որ կրթությունը կայուն ապագայի հիմնաքարն է։ Կրթությանն աջակցելով՝ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման գործընթացում։

Teach For Armenia-ի մասին

Teach For Armenia-ն կրթական հիմնադրամ է, որը ձգտում է համակարգային բարեփոխումների։ Այն իր գործունեությամբ հասնում է շուրջ 30,000 աշակերտի՝ ներառելով Հայաստանի հանրային դպրոցների 10%-ը և գյուղական համայնքներում սովորող երեխաների 20%-ը։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են՝

  1. նոր մասնագետների ներգրավում հանրակրթական դպրոցներում ուսուցման գործընթացում,
  2. շրջանավարտների համայնքի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար,
  3. կրթական համակարգի բարեփոխում։

Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն առաջատար ներդրումային և բրոքերային կազմակերպություն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին։ Ընկերությունը հանդես է գալիս ֆինանսական գրագիտության զարգացման և կրթական նախաձեռնությունների աջակցման ակտիվ կողմնակից՝ խթանելով կայուն աճը Հայաստանում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img