Ապրիլ ամսվա  ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․  Համաշխարհային բանկի հունիս ամսվա   «Armenia Monthly Economic Update»-ի համաձայն՝ Հայաստանը 2025 թ.-ի ապրիլին պահպանել է պետբյուջեի հավելուրդը՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։

 Նշվում է, որ ապրիլին հարկային եկամուտները (ներառյալ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 16.5%-ով նախորդ տարվա համեմատ։ «Դա հիմնականում պայմանավորված է եղել շահութահարկի (տարեկան աճ՝ 16.4%) և ԱԱՀ-ի (տարեկան աճ՝ 33.5%) հավաքմամբ», – ասվում է վերլուծության մեջ։

Հետազոտության համաձայն՝ ընդհանուր ծախսերը տարեկան աճել են 21.9%-ով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի 15.1%-ով տարեկան աճով, ավելի բարձր տոկոսավճարներով (տարեկան աճ՝ 16.6%-ով) և սոցիալական ծախսերի աճով (տարեկան աճ՝ 15.7%-ով): Կապիտալ ծախսերը ավելի քան կրկնապատկվել են՝ հիմնականում պայմանավորված պաշտպանական ծախսերով:

Արդյունքում, ապրիլին գրանցվել է ՀՆԱ-ի 0.4%-ի չափով հավելուրդ, իսկ հունվար-ապրիլ ամիսների համար ընդհանուր առմամբ հավելուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.6%-ը՝ ՀՆԱ-ի 2.4%-ի կանխատեսվող պակասուրդի դիմաց։ «Տարբերությունը պայմանավորված է եկամուտների պլանների գերակատարմամբ և կապիտալ ծախսերի թերակատարմամբ», – նշվում է վերլուծության մեջ։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 992.2 միլիարդ դրամ (2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.9%-ով), իսկ ծախսերը՝ 931.3 մլրդ դրամ (14%-ով աճել): Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում գրանցվել է պետական բյուջեի 60.9 մլրդ դրամի հավելուրդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46.3 մլրդ դրամի համեմատ: ($1 – 385.29 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img