CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթի ընթացքում Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ամենաշատն է խոցելիություններ հայտնաբերել գործընկեր կազմակերպությունների թվային հարթակներում։

«Միջոցառման արդյունքում մեր թիմի կողմից հայտնաբերվել են խոցելիություններ, որոնց վերացումից հետո մեր գործընկերների բանկային հավելվածները կլինեն ավելի պաշտպանված: Կիբեռանվտանգության ոլորտում սա համակարգային խնդիր է, և յուրաքանչյուրի  խոցելիությունն ազդում է բոլորիս վրա։ Սրանով մենք բարձրացնում ենք բանկային համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։

«Երկրորդ տարին է, որ նման միջոցառում ենք անցկացնում, բայց այս տարվա թիմերը շատ ուժեղ էին։  Առաջին տեղը գրավեց Ակբա բանկի թիմը։ Նախորդ տարի Ակբա բանկի թիմը մասնակցում էր որպես «թիրախ» կազմակերպություն ու մասնագետներին հորդորում էր, որ ստուգեն իր համակարգը, փորձեն գտնել խոցելիություններ, որոնց գտնելու դեպքում բանկը խոստանում էր խրախուսել, իսկ արդյունքում բանկը ավելի կուժեղանար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։  

«Ես կողմ եմ արդյունքներով գնահատելուն. առաջին տեղը զբաղեցրել է Ակբա բանկը, երկրորդը՝ Krisp-ի թիմն է, իսկ երրորդը՝ Կենտրոնական բանկի թիմը»,- նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img