Հունիսին դրամի և դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը 1%-ով ցածր էր, քան մեկ տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թ.-ի հունիսին հայկական դրամի և ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1%-ով ցածր է 2024 թ.-ի հունիսի նույն ցուցանիշից (388.1 դրամ)։ Այս մասին են վկայում  ՀՀ  Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

2025 թ.-ի հունիսին, նույն թ.-ի մայիսի համեմատ, ՀՀ-ում  գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում (դրամը արժևորվել է):

Ընթացիկ տարվա  հունիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 1.5%-ով աճը ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1%-ով կրճատմամբ։  

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում  սպառողական գների մակարդակը և հայկական դրամի հաշվարկային  փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել են համապատասխանաբար 0.9%-ով և 4.1%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img