ՀՀ-ի կողմից թողարկված  ավելի քան 500 մլն դոլարի եվրապարտատոմսերը հասանելի են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թ.-ի հուլիսի 8-ից սկսած՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային համակարգը թույլ կտա առևտուր անել ավելի քան 502 մլն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերով։ Բորսայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «սա նոր հնարավորություններ է ստեղծում տեղական ներդրողների համար»։

2025 թ.-ի մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.1% եկամտաբերությամբ և 10 տարի մարման ժամկետով։ ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը մայիսի սկզբին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էր, որ այդ եվրապարտատոմսերի պահանջարկը կազմել է 2.5 մլրդ դոլար։

«Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 6.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն։ Համեմատության համար՝ բորսայում շրջանառվող մյուս երկու պետական եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 3.6% և 3.95%։ Նշենք, որ տարեկան եկամտաբերության այս զգալի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ուղենիշ հանդիսացող ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճով»,-հայտնել է բորսան։

Արժեկտրոնային վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 12-ին և սեպտեմբերի 12-ին։ Պարտատոմսերով գործարքի նվազագույն ծավալը սահմանվել է 200,000 ԱՄՆ դոլար, պատիկի չափը՝ 1,000 ԱՄՆ դոլար։

Թողարկողը  Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերը տեղաբաշխվել են այս տարվա մարտի 12-ին։ Գլխավոր տեղաբաշխողներն են Citigroup, Credit Agricole և J.P.Morgan ընկերությունները։ ՀՀ վերոնշյալ եվրապարտատոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

ՀՀ եվրապարտատոմսերը առաջին անգամ թույլատրվել են բորսայական առևտրին 2014 թվականին, այնուհետև՝ 2015-ին, 2019-ին և 2021-ին։

  «Այս նախաձեռնությունը հերթական քայլն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և միջազգային ֆինանսական գործիքները տեղական ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img