Sat, 12 July
36.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին։

«ԱՌԿԱ» պարոն Հովակիմյան, Հայաստանի ներդրումային շուկան դրական դինամիկա է գրանցում։ Ինչպե՞ս եք գնահատում այս աճի խորությունը։ Սա կայուն միտու՞մ է, թե՞ հետաքրքրության ժամանակավոր աճ։

Հ. Հովակիմյան մենք ականատես ենք լինում ոչ միայն աճի, այլև տնտեսական մտածողության որակական վերափոխման։ Ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց հարցնում են ոչ միայն «ինչպես գումար վաստակել», այլև «ինչպես կառավարել կապիտալը»։ Սա անցում է սպառումից դեպի ներդրումներ, խնայողությունից դեպի ակտիվների կառավարում։

Անխոս, հետաքրքրությունը խթանում են նաև մակրոտնտեսական գործոնները՝ գնաճը, արժույթի անկայունությունը, տեխնոլոգիական հատվածների աճը։ Բայց գլխավորը ֆինանսական ինքնուրույնության պահանջարկի առաջացումն է։ Մեր խնդիրն է ապահովել, որ այս հետաքրքրությունը չմնա որպես դրվագ, այլ դառնա ֆինանսական մշակույթի մաս։

«ԱՌԿԱ» ի՞նչ ներդրումային գործիքներ են այսօր առաջնահերթ հաճախորդների շրջանում։ Որքանո՞վ է դա արտացոլում գլոբալ միտումները։

Հ Հովակիմյան Հայաստանում այսօր պահանջարկի կառուցվածքը մեծապես սինքրոնացված է գլոբալ օրակարգի հետ։ Ամենամեծ հետաքրքրությունը առաջացնում են բարձր իրացվելիություն ունեցող ընկերությունների բաժնետոմսերը՝ Apple, Microsoft, Nvidia, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի, առողջապահության և էներգետիկայի վրա կենտրոնացած ETF-ները։

Բայց ես կընդգծեի, որ առանցքային փոփոխությունը տեղի է ունեցել ոչ թե գործիքներում, այլ ներդրողների մտածողության մեջ։ Եթե ​​2020 թվականին շատերը որոշումներ էին կայացնում ավելի շատ ինտուիտիվ, ապա այսօր նրանք ներդրումներին մոտենում են շատ ավելի գիտակցված, վերլուծում են բիզնես մոդելները, գնահատում մուլտիպլիկատորները, հաշվի են առնում մակրոտնտեսական միտումները։ Սա վկայում է Հայաստանում հասուն և պատասխանատու ներդրողի ձևավորման մասին։

Բացի այդ, մենք ավելի հաճախ հետաքրքրություն ենք նկատում տեղական ներդրումային պրոդուկտների նկատմամբ։ Մարդիկ ցանկանում են մասնակցել ոչ միայն գլոբալ շուկաներին, այլև այն նախագծերին, որոնք անմիջականորեն ազդում են երկրի տնտեսության վրա։ Սա ներքին շուկայի նկատմամբ վստահության կարևոր ցուցանիշ է և ազդանշան, որ տեղական հատվածի ներուժը միայն կաճի։

«ԱՌԿԱ»ի՞նչ դեր է խաղում Freedom Broker Armenia-ն այս հասունության ձևավորման գործում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

Հ. Հովակիմյանմենք ունենք երկու առանցքային գործառույթ.

● Տեխնոլոգիական. հաճախորդին տրամադրել հասանելիություն գլոբալ շուկաների նկատմամբ։

● Կրթական. սովորեցնել գրագետ օգտվեփլ այդ հասանելիությունից։

Առաջին ուղղությամբ ստեղծել ենք ժամանակակից ենթակառուցվածք՝ Freedom Broker Armenia հարթակը, ուղիղ հասանելիություն ավելի քան 15 համաշխարհային բորսաներին, աջակցություն և վերլուծություն հայերեն լեզվով։

Երկրորդ, մենք ակտիվորեն զարգացնում ենք կրթական էկոհամակարգը՝ Freedom Academy–ի, համալսարանների հետ գործընկերության, վեբինարների և օֆլայն միջոցառումների միջոցով։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որպեսզի մարդիկ ոչ միայն ներդրումներ կատարեն, այլև հասկանան, թե ինչ է թաքնված յուրաքանչյուր որոշման հետևում. ինչու են ներդրումներ կատարում, ինչ նպատակներ են հետապնդում և ինչպես կարող են ներդրումները նպաստել իրենց ապագայի համար։

«ԱՌԿԱ» Freedom Broker Armenia–ն Freedom Holding Corp միջազգային հոլդինգի մաս է։ Ի՞նչ է սա տալիս ձեր հաճախորդին։

Հ. Հովակիմյան սա վստահության հիմքն է։ Freedom Holding–ը NASDAQ-ում ցուցակված հանրային ընկերություն է, որն ունի ներկայություն ԱՄՆ-ում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Հայ հաճախորդների համար սա նշանակում է.

● Ակտիվների գլոբալ պաշտպանվածություն

● Աշխատանքի միասնական չափորոշիչներ և միջազգային փորձագիտություն։

Մենք տեղայնացնում ենք լավագույն համաշխարհային փորձը՝ պահպանելով տեղական առանձնահատկությունները՝ լեզվից մինչև անհատականացված աջակցություն։

«ԱՌԿԱ»․ ի՞նչ առաքելություն եք ներդնում ընկերության զարգացման մեջ տնտեսական վերափոխման համատեքստում։

Հ. Հովակիմյան․ մենք պարզապես բրոկեր չենք, այլ ենթակառուցվածքային խաղացող։ Մեր առաքելությունն է ձևավորել ներդրումային հասուն սերունդ։

Սա կարգախոս չէ, այլ ռազմավարական խնդիր։ Առանց ֆինանսական գրագիտության, առանց ռիսկերի և կապիտալի կառավարման ունակության, անհնար է կառուցել կայուն տնտեսություն։

Այդ իսկ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում կրթության մեջ, պաշտպանում ենք թափանցիկ կանոնները, առաջարկում ենք գործիքներ, որոնք զարգացնում են պատասխանատվությունը։ Ուզում ենք, որ 5–10 տարի հետո «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա՝ գիտակից քաղաքացի, որը ներգրավված է տնտեսությունում։

«ԱՌԿԱ»․ շնորհակալություն զրույցի համար։

Հ. Հովակիմյան. շնորհակալություն։ Հիմա ներդրումներ կատարելու ժամանակն է՝ ոչ միայն գումար, այլև մտածելակերպ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img