Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի/ԱՌԿԱ/ Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը։

Մոսկվայի ժամանակով ժամը 9:05-ի դրությամբ, ամերիկյան Coinbase կրիպտոբորսայում Bitcoin-ի գինը, դոլարի հետ զուգակցված, հասել է $118,438-ի, նշում է ՌԲԿ–ն ։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոբորսայում՝ Binance-ում, USDT stablecoin-ի հետ զուգակցված՝ փոխարժեքը հասել է $118,404-ի։

Հենց USDT-ի՝ Tether-ի stablecoin–ի հետ զույգերն են կազմում կրիպտոշուկայի ծավալի և իրացվելիության մեծ մասը։ Կրիպտոարժույթների առուվաճառքն իրականացվում է շուրջօրյա, իսկ փոխարժեքները տարբեր բորսաներում տարբերվում են արժութային զույգերի տարբեր կազմի, բորսայի «բաժակի» խորության և մասնակիցների կազմի պատճառով։ Coinbase-ում BTC–ի առուվաճառքն իրականացվում է ուղիղ դոլարի նկատմամբ, Binance-ում՝ USDT-ի և գնանշումները մի պահ կարող են փոքր-ինչ տարբերվել։

Բիթքոյնի աճն ուղեկցվում է բարձր ինստիտուցիոնալ պահանջարկով։ Ամերիկյան բորսայական բիթքոյն հիմնադրամները (exhchange traded funds, ETF) մի քանի օր անընդմեջ ստանում են  կպաիտալի զուտ ներհոսք՝ մինչև օրական 1 մլրդ դոլար։

Երբ այսպես կոչված սպոտ ETF-ներ են մտնում միջոցների զուտ ներհոսք, կառավարող ընկերությունները թողարկում են նոր բաժնետոմսեր և պարտավոր են գնել համապատասխան քանակությամբ բիթքոյն՝ այդ արժեթղթերը ապահովելու համար։ Սա շուկայում ստեղծում է լրացուցիչ պահանջարկ։ Նման ETF-ները, այդ թվում՝ BlackRock ընկերության ֆոնդը, համատեղ կառավարում են գրեթե 144 միլիարդ դոլարի ակտիվներ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img