ArCa վճարային համակարգի աշխատանքը վերականգնվել է, բայց խնդիրներ դեռ կան

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ, հայտնում է Armenian Card CJSC–ին։

Ընկերությունից նշում են, որ 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

«Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը։ Խնդրում ենք հետևել մեր էջերին՝ հավելյալ թարմացումների և համակարգի վերագործարկման տեղեկության համար»,  – նշել են ընկերությունից։

  • Պիտակներ
  • ArCa
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img