Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների և մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ներկայացրեց Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը։

«Երիտասարդ ստարտափերների հետ կիսվեցինք բանկի թվային վերափոխման փորձով ու բոլոր այն մարտահրավերներով, որ ունեցել ենք 2017-ից ի վեր, երբ մեկնարկեցինք բանկի թվային վերափոխման ծրագիրը: Իհարկե, սերտած շատ  դասեր կան, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդ ստարտափերների համար, որպեսզի նույն սխալները չկրկնեն։ Այս փորձը կօգնի, որ ստարտափները կայանան ու մեծ կազմակերպություններ դառնան: Իհարկե, բիզնեսի թվային վերափոխումը մշտական գործընթաց է և պետք է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որ կենսունակ լինի ու պատրաստ ադապտացվելու, զարգանալու ու էվոլուցիա ապրելու, որպեսզի կարողանա դիմակայել տեխնոլոգիական ալիքներին ու զարգանա, նոր նվաճումներ ունենա»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img