Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար: Velosolutions UCI Pump Track-ը կազմակերպվում է Միջազգային հեծանվային միության (UCI) և Velosolutions ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային սպորտը Հայաստանում: Մրցաշարի գլխավոր հայաստանյան հովանավորն է Յունիբանկը: 

UCI Pump Track-ը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ին Վանաձորի Բու լեռնահեծանվային պարկում՝ UCI որակավորված մրցավարների հսկողությամբ։ Հայաստանի հեծանվորդները Վանաձորում առաջին անգամ կմրցեն UCI Pump Track աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա լիարժեք հովանավորվող ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Շվեյցարիայում։

 Տարիներ շարունակ Յունիբանկը կարևորում է սպորտի և առողջ կենսակերպի խթանումը՝ մշտապես աջակցելով հայ մարզիկներին և սպորտային նախաձեռնություններին։

 «Մենք ուրախ ենք, որ հեծանվասպորտի համար այս կարևոր միջազգային մրցաշարը կանցկացվի մեր երկրում և հնարավորություն կտա հայ հեծանվորդներին դուրս գալ միջազգային ասպարեզ։ Յունիբանկը մշտապես ձգտում ստեղծել նոր հնարավորություններ մարզիկների համար, խթանել սպորտի նկատմամբ հետաքրքրության աճը և ոգեշնչել երիտասարդ սերնդին վարել ակտիվ և առողջ կենսակերպ: Մենք սերտ համագործակցում ենք նաև Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի հետ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ 

«Մենք կարող ենք Հայաստանում կազմակերպել համաշխարհային մակարդակի իրադարձություն, որը կոգեշնչի հաջորդ սերնդին և ցույց կտա, որ հեծանվասպորտը ոչ միայն հոբբի է, այլև կենսակերպ և համայնք: Այս մրցաշարը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանի հեծանվորդներին՝ համաշխարհային ասպարեզում մրցելու համար: Սպասում ենք բոլորիդ օգոստոսի 9-ին՝ Բու լեռնահեծանվային պարկում», – նշեց UCI Pump Track-ի հայաստանյան կազմակերպիչ, մրցավար Էմմա Պետրոսյանը:

 Փամփթրեքն այսօր համարվում է հեծանվային սպորտի ամենաարդի, դիտարժան և էքստրեմալ ձևաչափերից մեկը: Մրցաշարի յուրաքանչյուր անվանակարգի մրցումից հետո տեղի կունենա ընդմիջում, որի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան անցկացնել հաճելի ժամանց. վայելել Վանաձորի չքնաղ բնությունը, լսել որակյալ երաժշտություն, հեծանվավարել ընտանիքի անդամների հետ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img