Սեպտեմբերի 23-24-ը Հայաստանում կանցկացվի Բանկային ֆորում 2025-ը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․     Սեպտեմբերի 23-24-ը Հայաստանում կանցկացվի Բանկային ֆորում 2025-ը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը։

«Ֆորումը կանցկացվի «Բանկային համակարգի ապագան. նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո։ Բանկային համակարգի ներկայացուցիչները, առաջատար փորձագետները և միջազգային գործընկերները կրկին կհանդիպեն՝ քննարկելու ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ամենակարևոր թեմաներն ու հնարավորությունները», – ուրբաթ  մամուլի ասուլիսում ասել է Ազատյանը։ 

Նա նաև ասել է, որ ֆորումը նվիրված է Հայաստանի բանկերի միության 30-ամյակին։

 Ֆորումը ՀՀ մայրաքաղաքում կանցկացվի երկրորդ անգամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img