Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը հունիսի վերջին գերազանցել է 7 տրիլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2025 թ.-ի հունիսի վերջի դրությամբ կազմել է 7,053,648 մլն դրամ՝ մայիսի վերջի 6,866,119 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ, հունիսի վերջին ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.81 տրիլիոն դրամ՝ մայիսի վերջի 6.63 տրիլիոն դրամի դիմաց։ Ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 4.62 տրիլիոն դրամ (մայիսի վերջի դրությամբ՝ 4.54 տրիլիոն դրամ), իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ 2.19 տրիլիոն դրամ (2.09 տրիլիոն դրամ)։

Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 243.9 մլրդ դրամ՝ մայիսի 230.9 մլրդ դրամի համեմատ: Ոչ ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 53.2 մլրդ դրամ (մայիսի վերջին՝ 54.1 մլրդ դրամ), իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ 190.7 մլրդ դրամ (176.9 մլրդ դրամ):

Վարկային կազմակերպությունների կողմից հունիսի վերջին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 394.6 մլրդ դրամ՝ մայիսի 385.3 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ, ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 44.7 մլրդ դրամի վարկ՝ մայիսի 41.7 մլրդ դրամի դիմաց, իսկ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը՝ 349.9 մլրդ դրամ՝ մայիսի 343.7 մլրդ դրամի դիմաց։

 Հունիսին առևտրային բանկերի վարկային գործառնությունների տոկոսադրույքը կազմել է 13.26% (մայիսին՝ 13.99%)։ Կենտրոնական բանկի ռեպո գործառնությունների տոկոսադրույքը կազմել է 6.75% (ամսվա ընթացքում անփոփոխ)։ ($1 — 383.68 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img