ԵՆԱԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.   Պեկինում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկայի, կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի նախագծին՝ կարևորելով ԵՆԱԲ-ի հնարավոր ներգրավվածությունը որպես ներդրող։

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունն իր հերթին ընդգծել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական ոլորտների զարգացմանը՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք կնպաստեն երկրի երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի խորացմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ուղղված կոնկրետ ներդրումային նախագծերի մշակմանն ու կյանքի կոչմանը։

2024 թ.-ի հունվարին ՀՀ կառավարությունը որոշեց միանալ ԵՆԱԲ-ին՝ ձեռք բերելով բանկում 37.4 մլն դոլարի բաժնետոմս։

ԵՆԱԲ-ի մասին

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ)  սկսել է իր գործունեությունը 2016 թ.-ին՝ ունենալով 57 հիմնադիր անդամ (37 տարածաշրջանային և 20 ոչ տարածաշրջանային):  Գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինում, և 2024 թ.-ի սեպտեմբերի դրությամբ բանկն ունի 110 հաստատված անդամ:  Որպես Ասիայի զարգացմանը կենտրոնացած բազմակողմ զարգացման բանկ՝ ԵՆԱԲ-ը ներդրումներ է կատարում ավելի քան 10 երկրների նախագծերում՝ տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և քաղաքային զարգացման ոլորտներում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img