Բիզնես՝ զրոյից. Stepanyans’ Gastro Yard (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ՝ պահպանելով ավանդույթներն ու համադրելով դրանք ժամանակակից մոտեցումների հետ։ Գաստրո բակն անվանել են իրենց ազգանունով՝ Stepanyans’ Gastro Yard, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ստեփանյանների գաստրո բակը տարվա բոլոր ամիսներին ընդունում է հարյուրավոր զբոսաշրջիկների՝ հյուրասիրելով հայկական ավանդական ուտեստներ և ներկայացնելով տեղում պատրաստված գինիներ։ Ստեփանյանները գինին պատրաստում են սեփական այգիներից ստացված բարձրորակ խաղողից՝ համադրելով ավանդականն ու գինու պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաները։

Գաստրո բակում ներկայացվում է գինիների լայն տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, ինչպես նաև անապակ ու հնեցված տեսակներ։

Ստեփանյանների գաստրո բակը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցներով կարողացել են վերազինել խոհանոցը և նոր սարքավորումներ ձեռք բերել։

«Մեր բիզնեսը սկսել ենք զրոյից. բնականաբար դժվարություններ կային, բայց նպատակ էինք դրել ու հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք: Արենիում գրեթե բոլորը գինոգործությամբ են զբաղվել ու յուրաքանչյուրն իր և հյուրերի համար գինի է պատրաստել: Մենք մեր գինիները պատրաստում ենք՝ օգտագործելով ավանդականից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կարասներից մինչև ժամանակակից տանկերներ։ Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացանք «Լավագույն գաստրո բակ» մրցույթի մասին, լրացրեցինք ձևաթուղթն ու հետո Ակբա Ֆեդերացիայի մասնագետների կողմից արված մոնթիորինգից հետո ճանաչվեցինք լավագույնը, ինչի շնորհիվ կարողացանք վերազինել մեր խոհանոցը»,- նշել է Stepanyans’ Gastro Yard-ի տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img