Մոտ 1 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ–ում անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մոտ 1 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ–ում անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում, հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Կառավարության որոշմամբ կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թ. օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար:

Ինչպես նշել է Թորոսյանը, սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5715 անձ, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են: «Վերլուծությամբ պարզվել է, որ շահառուներից 1532-ը կամ 27 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել:

Հատկանշական է, որ 1 շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ՝ համախառն աշխատավարձի մասին է խոսքը, այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների միջին ամսական աշխատավարձը շուրջ 145 հազար դրամ էր, այսինքն՝ դիտվել է աճ միջին թվի համեմատությամբ 56 հազար դրամ կամ 37 տոկոսի շրջանակներում: Սա էլ կարող է ենթադրել ստվերից դուրս գալու մասին: Այն մարդիկ, որոնք ունեին աշխատավարձ, նրանց աշխատավարձը բարձրացել է: Ամբողջությամբ վարկը մարած 789 շահառուների վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 մլն դրամ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ այսօր ծրագիրը շարունակելու պահանջ կա: 540 շահառու դուրս է մնացել ծրագրից, քանի որ չի բավարարել ընթացիկ պահանջները մինիմալ աշխատավարձի մասով: Այս պահի դրությամբ ծրագրից ակտիվ օգտվում է 4381 շահառու: 

«Մենք փաստացի արդեն՝ այս որոշումը ներառյալ, մոտ 1 մլրդ դրամ ենք հատկացնում ծրագրին: Հատկանշական է այն, որ նախորդող 6 ամիսներին ծախսվել է 500 մլն դրամ, և այս 3 ամիսներին՝ կրկին 525 մլն դրամ, այսինքն՝ նաև աճի տեմպ ենք տեսնում»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Սակայն, ըստ նախարարի, հաշվի առնելով, որ շահառուների թիվը 218 հազար անձ էր, չեն կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին. «Առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ նաև մեր գործընկերների աջակցությունը բանկային սեկտորից, որովհետև այս քաղաքացիների անհատական տվյալները մենք չունենք: Մենք միայն ունենք հանրային ծառայության համարանիշները, և չենք կարող պրոակտիվ կերպով յուրաքանչյուրին տեղեկացնել ծրագրի մանրամասների մասին: Միայն հանրային իրազեկման միջոցով կարող ենք անել, ինչն արել ենք և կակտիվացնենք: Բայց եթե բանկերը պրոակտիվ կերպով, ճանաչելով իրենց հաճախորդներին, որոնք իրենց մոտ ունեցել են վարկեր կամ հիմա էլ ունեն հաշիվներ, մոտենան նրանց թե՛ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, թե՛ զանգով, թե՛ հրավերով, մենք կկարողանանք ակտիվացնել այս միջոցառումը»: 

Նախարարն ընդգծել է՝ ծրագիրը կարևոր է շահառուների վարկային պատմությունը մաքրելու, նրանց ավելի վարկունակ դարձնելու, ինչպես նաև ֆորմալ զբաղվածությամբ ապահովելու տեսանկյունից:

Արձագանքելով՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ ծրագրին շահառուների մասնակցության պասիվությունը հասկանալու համար ավելի խորքային վերլուծություն է անհրաժեշտ:

Արսեն Թորոսյանը հիշեցրել է՝ ծրագրի մեկնարկին պոտենցիալ շահառու էր 43,600 քաղաքացի, որոնք ունեն ֆորմալ զբաղվածություն. «Այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են և կարող են դառնալ ծրագրի շահառու, և եթե դիմեն ծրագրին, ապա նրանց եկամտահարկը կարող է փակել անհուսալի վարկը, նույնիսկ նրանք չեն դիմում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առկա խնդիրներն հասկանալու և լուծելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ, պարբերաբար անդրադառնալ հարցին և քննարկել արդյունքը: Վարչապետը նշել է, որ պետք է մշակել բանաձև՝ պոտենցիալ շահառուներին գտնելուն և նրանց ակտիվացնելուն ուղղված:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img