UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ, և հակառակ ուղղությամբ:

Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հասցեատերերը կարող են գումարը ստանալ նշված երկրների ազգային արժույթով՝ բանկային հաշվեհամարին, քարտին կամ կանխիկ եղանակով: Uremit ցանցն ունի 150 000 վճարման կետ: Միջնորդավճարը կազմում է՝ սկսած 1%:

Մուտքը նոր շուկաներ UBPay-ի համար կարևոր փուլ է նշանավորում: Գործընկերությունն URemit-ի հետ ընդլայնում է դրամական փոխանցումների աշխարհագրությունը և թույլ է տալիս UBPay-ին հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ և փոխարժեքներ: Ներկա պահին UBPay-ին բաժին է ընկնում շուկայի ավելի քան 30%-ը:

ՀՀ ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025թ.-ի առաջին կիսամյակում արագ դրամական փոխանցումների համակարգերով Հայաստան և երկրից դուրս կատարված ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 6.7%-ով՝ 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցումների միջին ամսական աճը 2025թ.-ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է շուրջ 8.2%։

«Մենք հասկանում ենք, թե շատ ընտանիքների համար որքան կարևոր են արագ և հուսալի դրամական փոխանցումները: Դրանք  անհրաժեշտ են ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով՝ օգնելով հոգալ ամենօրյա, բժշկական և կրթական ծախսերը: Uremit-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է մեր ծառայությունների մատչելիության և հարմարավետության բարձրացման համար: Մենք ուրախ ենք տեխնոլոգիապես զարգացած և դինամիկ աճող ընկերության հետ համագործակցության առթիվ, որի շնորհիվ մենք մեր հաճախորդների համար բացում ենք ավելի լայն հնարավորություններ՝ արագ և անվտանգ դրամական փոխանցումներ կատարելու համար»,- նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը տեխնոլոգիական հարթակ է, որն ապահովում է հուսալի դրամական փոխանցումներ: Այն առաջարկում է ժամանակակից ֆինտեխ լուծումներ, որն օգնում է բանկերին և վճարահաշվարկային ընկերություններին հեշտությամբ ինտեգրել դրամական փոխանցումների ծառայությունները:

ՀՀ Կենտրոնական բանկը 2025թ. հուլիսի 29-ին UBPay-ին և URemit-ին համագործակցության թույլտվություն է տվել:

Uremit-ը՝ որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն 2006թ.-ից գրանցված է Կանադայի ֆինանսական գործարքների և հաշվետվությունների վերլուծության կենտրոնում (FINTRAC)՝ MSB կանոնների համաձայն։

UBPay-ը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման համաձայն։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img