«ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը սեպտեմբերի 19-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Այսօր տեղի է ունեցել ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության պարտատոմսերի` բորսայում շրջանառության մեկնարկը։

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի կողմից թողարկված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը, ընդհանուր 618,700,000 ՀՀ դրամ ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։

Ցուցակվել է 6,187 հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13%  արժեկտրոնային եկամտաբերությամբ (եռամսյակային վճարումների պարբերականությամբ) և 36-ամսյա շրջանառության ժամկետով՝ մարման օրը սահմանված է 07.03.2028թ։ Այս պարտատոմսերով հնարավոր է իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են «Դայմենշ» ՓԲԸ-ի կողմից ս.թ. մարտի 07-ից օգոստոսի 07-ն ընկած ժամանակահատվածում թվով 59 ներդրողի միջև, որից 53-ը հանդիսանում են ֆիզիկական անձինք, 6-ը՝ իրավաբանական անձինք։

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն իր շուրջ 17-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր ունի էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի վաճառքի, նախագծման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծման, արտադրության գործում։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է կապիտալի շուկայի զարգացման գործում։ Այն բացում է ներդրումային նոր հնարավորություններ, նպաստում կապիտալի շուկայում ոլորտային բազմազանության ընդլայնմանը։ Նման թողարկումները մեծացնում են ֆինանսական համակարգի թափանցիկությունը, ամրապնդում ներդրողների վստահությունը և խթանում տնտեսության կայուն զարգացմանը:

«Այսօր մեր ընկերության համար պատմական պահ է․ պարտատոմսերի առաջին թողարկումն ու բորսայում ցուցակումը ոչ միայն ֆինանսական վստահության քվե է, այլև ապացույց, որ Հայաստանում հնարավոր է համադրել երկու ուժեղ ուղղություններ՝ էլեկտրոնիկայի ցանցային վաճառքը և արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծումը։ Մենք հավատում ենք, որ նորարարությունն ու տեխնոլոգիաները կդառնան Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը։ Մեր ներդրողների վստահությունը մեզ պարտավորեցնում է գնալ ավելի հեռու ու ցույց տալ, որ հայկական ընկերությունը կարող է ունենալ համաշխարհային խաղացողի ներուժ», – ասել է «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի հիմնադիր Ներսես Ավդալյանը:

«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն ձևավորման առաջին իսկ փուլից միավորել է փորձառու մասնագետների՝ նպատակ ունենալով բավարարել Հայաստանի և հարակից տարածաշրջանների աճող պահանջարկը համակարգչային և սերվերային լուծումների նկատմամբ։ Ընկերությունն առանձնանում է իր մասնագիտացված մոտեցմամբ՝ շեշտը դնելով ոչ միայն վաճառքի, այլ նաև տեխնոլոգիական համակարգերի նախագծման և ինտեգրման վրա։

Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img