Հայաստանի ռիսկի հավելավճաըն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո նվազել է 15–20 բազային կետով․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական եվրապարտատոմսերի ռիսկայնությունը միջազգային շուկաներում օգոստոսի 8-ից հետո նվազել է մոտավորապես 15-20 բազային կետով, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության հարցին այն մասին, թե ինչպիսին են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման և Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի ստորագրման արդյունքները։

Նա նշել է, որ դրական միտումն արդեն իսկ ակնհայտ է գործընկերների, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական խմբերի հետ շփումներում. մարդիկ լավատեսորեն են ընդունում այն ինչ, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։

Օգոստոսի 19-ին Fitch Ratings-ը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը, հավանաբար, անմիջական ազդեցություն չի ունենա երկու երկրների վարկանիշերի վրա, բայց կարող է նպաստել վարկային ոլորտում դրական միջնաժամկետ միտումների ձևավորմանը։

 «Եթե խոսենք առարկայական, ապա դրանք մեր եվրապարտատոմսերն են, որոնք թողարկվել են միջազգային շուկաներում։ Օգոստոսի 8-ից հետո նկատում ենք սփրեդի, այսինքն՝ ռիսկայնության աննշան նվազում։ Նվազման նման ֆենոմեն վերջերս նկատվել է նաև այլ զարգացող երկրներում, բայց Հայաստանում այն ​​ավելի մեծ է՝ հայկական եվրապարտատոմսերի (ռիսկի) նվազում մոտ 15-20 բազային կետով», – ասել է Գալստյանը։

2025 թվականի մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.1% եկամտաբերությամբ և 10 տարի մարման ժամկետով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի սկզբին «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ այդ եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 2.5 միլիարդ դոլար։ 2025 թվականի հուլիսի 8-ից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգում թույլատրվել է ավելի քան 502 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի առուվաճառք։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ այս սցենարում բանկային տոկոսադրույքները նույնպես պետք է նվազեն։

 «Ռիսկի որոշակի նվազում կա։ Բոլորը սպասում են հաջորդ քայլին՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը։ Այդ դեպքում մենք կունենանք շատ ավելի մեծ ճշգրտում դեպի ներքև, որը թույլ կտա շարժելու մեր պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության կորերը», – ասել է նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img