Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է մինչև 19:00 

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.     Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցել է երկարացված աշխատանքային ռեժիմի: Այժմ մասնաճյուղում հաճախորդները սպասարկվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-19:00-ն: Մասնաճյուղի հասցեն՝ Երևան, Մաշտոցի պողոտա 22/2:  Այս մասին հայտնում են Յունիբանկից։

Այս որոշումը Յունիբանկի կողմից իր հաճախորդներին ևս մեկ ընդառաջ քայլ է և նրանց հանդեպ հոգածության ռազմավարության մի մասը:

  Յունիբանկի թիմը մշտապես աշխատում է էլ ավելի բարելավել սպասարկման որակը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքներն ու մասնաճյուղային ցանցի համար մշակելով ճկուն ռեժիմ: Մասնավորապես, «Դալմա» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ 12:30-20:30, իսկ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-21:30, իսկ շաբաթ օրը՝ 11:30-21:30: «Իսակով» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: 

 Միաժամանակ՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է մոբայլ հավելվածները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Դա կարևոր ուղղություն է բանկի զարգացման համար, քանի որ գնալով ավելի շատ հաճախորդներ են նախընտրում բանկային գործարքները կատարել առցանց:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img